Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Ալիևը փորձեց թիվ մեկ ամբիոնից «թոզ փչել», բայց դա նրա մոտ չի ստացվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

– Պարոն Սարգսյան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում թե՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և թե՛ Ադրբեջանի նախագահ Ալիևը անդրադարձան Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այն դեպքում, երբ Սարգսյանը խոսեց խաղաղ կարգավորումից, Իլհամ Ալիևը փաստորեն միջազգային հարթակներից է ռազմական սպառնալիք հնչեցնում։ Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների ղեկավարների ելույթները։

Բնական է, որ երկու երկրների ղեկավարները պետք է ներկայացնեին իրենց պետությունների դիրքորոշումները և իրենց  շահերը՝ կապված Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի հետ։ Մենք  շատ լավ գիտենք, որ ադրբեջանական կողմը մշտապես ավելի ագրեսիվ է եղել, կոպիտ սպառնալիքներ է  հնչեցնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, Ալիևի ելույթն էլ դրա ապացույցն էր։ Մեծ հաշվով Ալիևը որևէ նոր բան չէր ասում, պարզապես օգտագործում էր աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնը՝ համաշխարհային հանրությանը իր ձայնը լսելի դարձնելու համար։ Փորձ արվեց իրականության հետ որևէ աղերս չունեցող հանգամանքները ներկայացնել համաշխարհային հանրությանը, բայց այդ փորձը նրա մոտ իհարկե չի ստացվի։ Բոլորն էլ գիտեն, թե ինչ է տեղի ունենում շփման գծում, ընդհանրապես բանակցային գործընթացում, բոլորն էլ գիտեն, որ ագրեսիվ կողմը Ադրբեջանն է, որը փորձում է ցանկացած գնով ապակայունացնել իրավիճակը շփման գծում և դրա համար օգտագործում է բոլոր հնարավոր մեթոդները։ Բոլորը գիտեն այդ մասին՝ Ալիևը փորձ կատարեց թոզ փչել թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարանի աչքին՝ ցույց տալ, որ նա իբր բարի պետության բարի առաջնորդ է, բայց կարծում եմ՝ նրա մոտ դա չի ստացվի։

 – Իսկ Հայաստանի մասով ինչպե՞ս եք գնահատում։ Սերժ Սարգսյանն իր ելույթի մեծ հատվածը նվիրեց հենց Ղարաբաղյան հակամարտությանը։

– Բնական է, որ Հայաստանի նախագահի ելույթը  պետք է ևս ունենար Ղարաբաղի մասով շեշտադրումներ։ Ելույթի առյուծի բաժինը նվիրված էր հենց Լեռնային Ղարաբաղի խնդրին, բայց բոլորովին այլ կոնտեքստով։ Առավելապես համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրեց մարդու իրավունքների պաշտպանվածության անհրաժեշտության վրա և ևս մեկ անգամ համաշխարհային հանրությանը ներկայացրեց այն, որ իրականում Լեռնային Ղարաբաղի խնդիրն ընդամենը մարդու իրավունքների կոնտեքստում պետք է դիտարկել։ Իրականում ինչ է տեղի ունեցել՝ ժողովուրդը ցանկացել է օգտվել իր ինքնորոշման իրավունքից, իսկ Ադրբեջանը պատերազմ  հրահրելով և բռնի ուժով ցանկացել է խեղդել ժողովրդի այդ ցանկությունը։ Սրանք այն թեզերն էին, որ Սերժ Սարգսյանը ներկայացրեց ՄԱԿ-ի ամբիոնից։

– Անդրադարձ եղավ նաև հայ-թուրքական արձանագրություններին և վերջնաժամկետ նշվեց այդ առումով։

– Այո, խոսեց արձանագրությունների մասին, որոնք թուրքական կողմի մեղքով այդպես էլ չվավերացվեցին, դրա մասին գիտեն նաև այդ գործընթացի միջնորդ  պետությունները։

Նախագահը խոսեց նաև ԵԱՏՄ-ի մասին, ներկայացրեց իր պատկերացումները, և ես շատ կարևոր եմ համարում հատկապես  Հայաստանի Հանրապետության ԶՈՒ խաղաղապահ առաքելության հնարավոր մասնակցության վերաբերյալ նրա շեշտադրումները։ Սա չափազանց կարևոր է, Հայաստանի ակտիվացումն այդ ուղղությամբ ունենալու է  լուրջ հետևանքներ՝ կապված միջազգային ատյաններում Հայաստանի դերի  հետ։

Բայց կոնկրետ Դոնբասում, օրինակ, Հայաստանին թույլ չեն տալիս խաղաղապահ առաքելություն իրականացնել։ Ուկրաինայի՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների հարցով փոխնախարար Գեորգի Տուկան ասել է, որ թույլ չեն տա, որ Ռուսաստանի ու նրա արբանյակ պետությունների՝ Հայաստանի ու Ղազախստանի ԶՈՒ-երը  խաղաղապահ առաքելություն իրականացնեն Դոնբասում։ Չի՞ ստացվում, որ Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ խոչընդոտում է Հայաստանի զարգացման մյուս հեռանկարներին։

Իհարկե, ոչ։ Ասեմ ավելին՝ մեր բոլոր խաղաղապահ առաքելությունները կա՛մ ՄԱԿ-ի, կա՛մ ՆԱՏՕ-ի հովանու ներքո են։ Ձեր կողմից նշված այդ հայտարարությանը ծանոթ չեմ, բայց փաստն այն է, որ Հայաստանը բավականին լավ իրականացնում է  իր առջև դրված խնդիրները և՛ Աֆղանստանում, և՛ Կոսովոյում։ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց չափազանց  կարևոր է Հայաստանի մասնակցությունը։ Լինելով ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ՝ չափազանց կարևոր քայլ  ենք անում։

Եթե  Եվրոպական միության սրտում գտնվող  Կոսովոյում Հայաստանը կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել, իսկ Ուկրաինայում՝ ոչ, ինձ համար անհասկանալի է։ Ինչու այդ դեպքում Բելառուսը կարող է, ինչու է կոնկրետ Հայաստանի ու Ղազախստանի մասով հնչել ու չի հնչել Ղրղըզստանի ու Բելառուսի մասով՝ սա անհասկանալի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում