Ստամբուլում՝ դատարանի շենքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 1 մարդ։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
Զինված ընդհարումը տեղի է ունեցել Չաղլայան շրջանի դատարանում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 7 մարդու, ևս 4 կասկածյալի հաջողվել է թաքնվել։ Սպանության գործով դատական նիստի ժամանակ փոխհրաձգությունն իրականացրել են երկու հանցավոր խմբերի ներկայացուցիչները։
Նշվում է, որ կոնֆլիկտը շարունակվում է, մի քանի անձիք դիմակայություն են ցուցաբերում իրավապահ մարմիններին։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները։