Այսօր` սեպտեմբերի 21-ին, տեղի ունեցավ Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքներով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»-ը, անգլիական լիգայի գավաթի 1/8 եզրափակչում կհյուրընկալվի «Սուոնսի»-ին: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին` 22:45-ին: