Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մեր անկախության հաջորդ տարեդարձները մենք տոնելու ենք ավելի ամրացած և ուժեղացած. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:

Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած վերոնշյալ բնագավառների ներկայացուցիչներին հանձնել է պետական բարձր պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Անկախության տոնի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Նաև շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին և կոչումներին արժանանալուկապակցությամբ:

Անկախության տոնն իսկապես այն առանձնահատուկ օրն է, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի ամփոփել անցած տարում իր արածն ու չարածը: Անկախության ամեն մի տարեդարձ, իմ կարծիքով, առիթ է հաշվետվության. նախ՝ ինքդ քո առջև, ապա՝ գործընկերներիդ և վերջապես՝ ողջ հասարակության առջև:

Ուրախ եմ, որ այսօր մենք մեծարում ենք նրանց, ովքեր ոչ միայն անցնող տարում, այլև իրենց ողջ կյանքում աշխատել են նվիրումով, ծառայել են երկրին ու հանրությանը և արձանագրել լուրջ հաջողություններ իրենց ասպարեզներում: Ես այսօր չեմ առանձնացնում ոչ մի մասնագիտություն: Բոլորն էլ, ի վերջո, ծառայում են նույն նպատակին և անում մեկ ընդհանուր գործ, որ կոչվում է Հայաստանի համակողմանի վերելք:

Այն, ինչին դուք այսօր արժանանում եք՝ մեդալների, շքանշանների և կոչումների տեսքով, իշխանությունների բարեհաճություն կամ նվեր չէ: Դրանք մեր ողջ ժողովրդի և երկրի գնահատականն են ձեր կարևոր և շնորհակալ գործունեությանը:

Այսօր և վաղը կյանք մտնող երիտասարդները պետք է ունենան չափանիշներ և ուղենիշներ: Նրանք պետք է իմանան, թե ի՛նչն է մեզ համար արժեք:

Մենք նաև ձեր օրինակով արժեքային համակարգ ենք սահմանում մեր հասարակության համար: Շնորհակալություն ձեզ, որ դուք կաք, որ դուք մասնագիտական բարձր մակարդակով և քաղաքացիական հստակ դիրքորոշմամբ օր-օրի ամրացնում եք մեր պետությունը:

Համոզված եմ, որ վաղը նման արժանավորները մեր երկրում ավելի շատ են լինելու, և մեր անկախության հաջորդ տարեդարձները մենք տոնելու ենք ավելի ամրացած և ուժեղացած:

Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ գործի մեջ և երջանկություն անձնական կյանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում