Երգիչներ Մհերն ու Արամեն ՀՀ վաստակավոր արտիստի կոչում են ստացել: Նրանք պարգևատրվել են այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության նախագահի կողմից:
Ի դեպ Արամեն ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել և իր երկրպագուներին տեղեկացրել «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրվա առթիվ երկրի Նախագահ Ս. Սարգսյանի կողմից արժանացա ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը։ Սա իմ և իմ հանդիսատեսի 10-ամյա աշխատանքի ամենաթանկ գնահատականն է»: