Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի:

Արարողությանը ներկա էին նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներ, հասարակական գործիչներ:

Մաղթանքի ընթացքում հոգևոր դասն ու հավատավոր ժողովուրդը միահամուռ աղոթք բարձրացրեցին Հայաստանի Հանրապետության ապահովության և անսասանության, ինչպես նաև խաղաղ և առաջընթաց կյանքի համար: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ծնրադիր հայցեցին Երկնավոր Տիրոջ հովանին աշխարհասփյուռ հայոց ազգին:

Արարողության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Միածնաէջ Մայր Տաճարից իրենց պատգամը հղեցին ժողովրդին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

«Այլ դուք ազգ էք ընտիրք, թագաւորութիւն, քահանայութիւն, ազգ սուրբ, ժողովուրդ սեպհական… » (Ա Պետ. Բ 9):

Հոգևոր եղբայր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,

Գերաշնորհ ու հոգեշնորհ հայրեր,

ՀՀ իշխանությանց պատվարժան ներկայացուցիչներ,

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Գոհունակ սրտով և առ Աստված փառաբանությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Հայաստանի Հանրապետության 26-րդ տարեդարձի առիթով կատարեցինք Հանրապետական մաղթանք՝ հայցելով խաղաղություն ու բարօրություն հայրենի մեր երկրին ու ժողովրդին և համայն աշխարհին:

Համազգային տոն է տարեդարձը մեր անկախ պետականության, որը  պսակն է հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի, մեր հայրենիքի մաքառումների ու հաղթանակների, նաև՝ վկայությունը քրիստոնեական մեր ինքնության ու գոյության: Արդարև, մարդկային ուժերը չպիտի բավարարեին դիմակայելու դարերի ընթացքում մեր ժողովրդին բաժին ընկած հալածանքներին ու անարդարություններին, չպիտի բավարարեին պահպանելու հավատը ազատության ու արդարության հանդեպ և հույսն ու լավատեսությունը խաղաղ ու լուսավոր կյանքի: Մեր ժողովուրդը՝ Տիրոջ փոքրիկ հոտը, ապրեց ու հարատևեց ոչ թե մարդկային իր հնարավորություններով, այլ՝ քրիստոնեական հավատքով և Աստծո խնամքով, որի համար առաքյալն ասում է. «դուք ազգ էք ընտիր, թագաւորութիւն, քահանայութիւն, ազգ սուրբ, Աստծու սեփական ժողովուրդ…»:

Առաքյալի պատգամի  լույսի ներքո մեր առջև հառնում են Քրիստոսի սիրով իրենց հոգու ազնվությունն ու սերը ազգին ծառայեցրած, մեր հայրենիքի ազատությանը, մեր պետականության ամրությանն ու պայծառությանը իրենց կյանքն ու ջանքերը նվիրած մեր բարեպաշտ թագավորներն ու իշխանները, լուսամիտ վարդապետներն ու հայրապետները, մեր ժողովրդի բյուրավոր վեհանձն ու արի զավակները, ովքեր հավատքով ու նվիրումով սրբագործել են մեր ժողովրդի աստվածընտիր առաքելության ճանապարհը: Արդարև, մեր ժողովուրդը երբեք իր առջև ընդամենը գոյատևելու խնդիր չի դրել: Մեր ձգտումը միշտ եղել է ավելին՝ հասնել բաղձալի ազատության, պահպանել հավատքի սրբությունը, ապրել Աստծո փառքի համար՝ մեր ստեղծածը, մեր կյանքը ծառայեցնելով բարուն, արդարությանն ու ճշմարտությանը:

Դարավոր մեր հայրենիքում մենք մեր պետականությունը վերակերտեցինք, որպեսզի հայրենի մեր երկիրը համայն հայության տունը դարձնենք, մեր ինքնությունը անխախտ ու անվտանգ պահենք, աշխարհի հետ մեր լեզվով ու ոճով խոսենք, մեր մշակույթն ու դպրությունը զարգացնենք, մեր երկիրը մեր բազկի զորությամբ, մեր հոգու արիությամբ պաշտպանենք: Այսօր, երբ մենք ենք տնօրինողը մեր կյանքի և կերտողը մեր ապագայի, պիտի հիշենք և երբեք չպիտի մոռանանք, որ ազատության չարաշահումը նույնքան վտանգավոր է, որքան ազատություն չունենալը: Զգույշ եղեք,-հորդորում է առաքյալը,- չլինի թե ազատությունը դառնա չարիքի պատրվակ (հմմտ. Ա Պետ. Բ 16): Ազատություն ունենալ նշանակում է պատասխանատվություն կրել մարդկանց, սեփական երկրի և ժողովրդի համար: Ազատությունն ու անկախությունը այսօր էլ իմաստ ու արժեք են ստանում, երբ քրիստոնեական մեր արժեքները, միմյանց հանդեպ սերը, ազգ, պետություն շենացնելը գերիշխող նպատակներ են մեր կյանքում: Թանկ ենք վճարել մեր անկախ պետականության համար: Պահենք Հայաստան մեր երկիրը, մեր հայրենիքը, որ լինի պատվարը ազգահավաքության, մեր աշխարհացրիվ ժողովրդի ապահովության և առաջընթացի, պահենք մեր երկիրը մեր զավակների և սերունդների լուսավոր կյանքի համար, պահենք մեր երկիրը Աստծո փառքի համար:

Գոհության մաղթանքով, սիրելիներ, վերստին աղոթք բարձրացնենք առ Աստված և հայցենք, որ Տերը պահպանի մեր ժողովրդին միասնական ու համախումբ, արի ոգով, ամուր հավատքով, որպեսզի մշտապես զորանա լինելու ընտրյալ ազգ, թագավորություն, քահանայություն, ազգ սուրբ և Աստծո սեփական ժողովուրդ և իր հոգու առաքինությունները ծառայեցնի հայրենաշեն ու ազգանվեր իր նպատակներին: Թող Աստված խաղաղություն ու բարօրություն պարգևի աշխարհին, մեր հայրենիքին ու աշխարհասփյուռ ժողովրդին, որպեսզի խնդությունն ու բերկրանքը իր հոգում մեր ժողովուրդը միշտ տոնախմբի հայոց պետության անկախությունը և շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ուղղի միմյանց: Թող Տիրոջ սերը, շնորհը և ողորմությունը հովանի լինեն մեր երկրին, Հայաստան և Արցախ աշխարհին, և աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և հավիտյանս. ամեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում