Wednesday, 24 04 2024
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը

Տարօրինակ իրավիճակ իշխանությունում. Սպառնալիք ազգային անվտանգությանը

Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե չի եղել ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգ մշակելու հանձնարարական: Հայեցակարգի մշակման մասին տեղեկատվությունը Հայաստանում ընկալվեց բավական բուռն հանրային արձագանքով, մտահոգությամբ, որ դա քայլ է Հայաստանում ռուսերենին հատուկ՝ ընդհուպ պետական կարգավիճակ տալու ուղղությամբ:

Ծագում էր պարզ հարց՝ եթե ռուսերենը դիտարկվում է որպես օտար լեզու, որը անհրաժեշտ է խորացնել, ինչո՞ւ այն խորացնել հատուկ՝ մյուս լեզուներից առանձնացված հայեցակարգով: Այդ հարցն առավել ևս առաջանում է այն տրամադրությունների ֆոնին, որ այդ առիթով առկա են Ռուսաստանի իշխանության առնվազն միջին սեգմենտներում, եթե ոչ՝ անմիջականորեն Կրեմլում: Հայեցակարգի մասին տեղեկատվությունը Հայաստանում ըստ այդմ առաջացրեց հակառուսական տրամադրությունների նոր ալիք, միևնույն ժամանակ նաև հակակարենկարապետյանական տրամադրություն, որին առանց այդ էլ շատերը կասկածում են ռուսական մեծապետականության դրածո լինելու և շահերն առաջ տանելու առաքելություն ունենալու համար:

https://www.youtube.com/watch?v=4V-AfVoz44Y

Կարեն Կարապետյանն այժմ հայտարարում է, որ չի եղել հայեցակարգի հանձնարարական: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է եղել, ինչի՞ հիման վրա է կրթության ու գիտության նախարարությունը մշակել այդ հայեցակարգը և հայտարարել, որ դպրոցներում, ըստ դրա, ոչ միայն ռուսերեն դասավանդում կլինի, այլև ուրիշ առարկաներ էլ կդասավանդվեն ռուսերենով: Ո՞վ է նախաձեռնել այդ հայեցակարգը: Կրթության ու գիտության նախարարությունն ի՞նքն է դա որոշել, թե՞ հանձնարարությունը եկել է Սերժ Սարգսյանից: Ընդհանրապես, ծագում է պարզ հարց՝ նախաձեռնությունը քննարկվե՞լ է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն խորհրդում: Չէ՞ որ ակնառու են հարցի նրբությունն ու քաղաքական բավականին զգայուն ենթատեքստը, ակնառու է հանրային արձագանքի բավական նուրբ նախադրյալների առկայությունը, ըստ այդմ՝ դրանից բխող քաղաքական ռեզոնանսի անխուսափելիությունը:

Հաշվի առնելով այդ ամենը՝ ենթադրվում է, որ ռուսերենի զարգացման, խորացման հայեցակարգի նախաձեռնությունը պետք է քննարկվեր կոալիցիոն միջկուսակցական խորհրդում, որ նախատեսված է ՀՀԿ-ՀՅԴ հուշագրով: Եթե, իհարկե, այդ խորհուրդը գործում է և ոչ թե, այսպես ասած, բուտաֆորիկ ինչ-որ կառույց է՝ կոալիցիային տեսք տալու համար: Համենայնդեպս, դրա գործունեության նշաններ չկան, կամ կոալիցիան աշխատում է ոչ թափանցիկ:

Գործնականում Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե՝ չի եղել հայեցակարգի հանձնարարական, մերկացնում է նաև ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան: Կարապետյանը հենց սկզբից դեմ է եղել այդ կոալիցիային, թեև այստեղ իհարկե բանը Կարապետյանը չէ՝ կոալիցիային դեմ է եղել նաև Հովիկ Աբրահամյանը:

Ընդհանրապես, խորհրդարանում ՀՀԿ բացարձակ մեծամասնության պայմաններում կոալիցիայի առկայությունը մարտահրավեր և ռիսկ է ցանկացած վարչապետի համար, քանի որ ակնհայտ է, որ այդ կոալիցիան Սերժ Սարգսյանի ձեռքին գործիք է առաջին հերթին վարչապետի դեմ: Արդյո՞ք հայեցակարգը այդ գործիքի գործողության հետևանք է: Համենայնդեպս, Կարեն Կարապետյանը հայտնվեց դրա հարվածի տակ:

Մյուս կողմից՝ հայեցակարգը անհարմարություն կարող է ստեղծել նաև Սերժ Սարգսյանի համար, քանի որ Հայաստանում սրում է հակառուսական տրամադրություն, ինչը կարող է Ռուսաստանում առաջացնել հակառակ արձագանք և հանգեցնել ընդհուպ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի հանդեպ Մոսկվայի մերժողական վերաբերմունքի՝ զուտ «մեծապետական բարդույթից» ելնելով:

Իհարկե, կա տեսակետ, որ հակառուսականության ալիքը հրահրում է Սերժ Սարգսյանը՝ այն Ռուսաստանի, մասնավորապես՝ Պուտինի հետ «առևտրի» առարկա դարձնելու և ցույց տալու համար, թե միայն ինքը կարող է զսպել այդ ալիքը, կամ Ռուսաստանը կարող է հենվել միայն իր վրա: Զուտ տեսական տրամաբանության տեսանկյունից հնարավոր է, բայց իրական քաղաքականության ռեժիմում թերևս միամտություն է մտածել, թե Պուտինի հետ կարող է անցնել այդօրինակ «պարտիզանական խաղը», եթե «պարտիզանությունը» չի անցնում նույնիսկ Սերժ Սարգսյանի մոտ՝ ներքաղաքական հարցերում:

Բայց կարո՞ղ է ստացվել այնպես, որ Հայաստանում մշակվում է թե՛ Կարեն Կարապետյանին, թե՛ Սերժ Սարգսյանին հարվածող հայեցակարգ: Դա նշանակում է, որ Հայաստանում չկա իշխանություն, կամ իշխանությունն անցել է ընդհատակ և չի համարձակվում բաց ճակատով պատասխանատվություն ստանձնել իր քաղաքական որոշումների համար: Երկու դեպքում էլ գործ ունենք ազգային անվտանգության սպառնալիքի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում