Իրաքի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Իբրահիմ ալ-Ջաֆարին, Ջավադ Զարիֆը և Մևլյութ Չավուշօղլուն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են հայտարարություն, որում կոչ են արել Իրաքյան Քրդստանի իշխանություններին հրաժարվել անկախության հարցով հանրաքվեի անցկացումից։
Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանություններն Իրաքից առանձնանանալու հարցով հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը։
«Նախարարները վճռական հանձնառություն են արտահայտել Իրաքի տարածքային ամբողջականության հարցում և անհանգստություն հայտնել՝ կապված այն բանի հետո, որ հանրաքվեն մեծ ռիսկի տակ կդնի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Իրաքի ձեռքբերումները։ Կողմերը որոշել են դիմել Իրաքի քրդական վարչակազմի ղեկավարությանը՝ հանրաքվեի անցկացումից զերծ մնալու կոչով և համաձայնել դրա հետ կապված դիտարկել համակարգված պատասխան միջոցառումների ընդունման հարցը»,-ասվում է հայտարարությունում։