Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանին չենք մեղադրում, բայց պնդում ենք՝ Մոսկվայի դաշնակիցները չեն կարող խաղաղապահ լինել Դոնբասում

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի համատեղ` «Արևմուտք-2017» զորավարժությունները հանդիսանում են տեղեկատվական պատերազմի մաս և հարևան երկրների վրա Ռուսաստանի հարձակման փորձ։ «Չնայած հատուկ պատասխանատվությանը, որը դրված է Ռուսաստանի վրա՝ միջազգային խաղաղության պաշտպանությունը որպես ԱԽ մշտական անդամ, Ռուսաստանը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Ռուսաստանը հարձակվել է Վրաստանի վրա, ապօրինաբար բռնակցել Ղրիմը և անմիջականորեն մասնակցում է Ուկրաինայի արևելքում պատերազմին»,- ասել է Լիտվայի առաջնորդը։ ՄԱԿ-ում հնչած գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչների ելույթներն ուղղված էին Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին։ Հայաստանն էլ որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, փաստորեն, հայտնվում է քաղաքակիրթ աշխարհի թիրախում։ Սրա վառ օրինակն է օրերս Ուկրաինայի՝ ժամանակավորապես գրավված տարածքների ու ներքին տեղահանվածների հարցերով նախարարի տեղակալ Գեորգի Տուկայի հայտարարությունն այն մասին, որ Դոնբասում տեղակայվելիք խաղաղապահների կազմում պետք է լինեն չեզոք երկրների ներկայացուցիչներ, բայց ոչ Ռուսաստանից և «նրա արբանյակներ` Հայաստանից ու Ղազախստանից»։

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցեց ուկրաինացի հրապարակախոս, վերլուծաբան Վիտալի Պորտնիկովի հետ։

-Պարոն Տուկայի այս հայտարարությունն արդյո՞ք վկայություն չէ այն մասին, որ հայ-ուկրաինական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում վատթարացել են։ Արդյո՞ք նմանաիպ հայտարարությունը հետևանք չէ այն բանի, որ Հայաստանը միջազգային տարբեր ատյաններում պաշտպանեց Ռուսաստանին Ղրիմը բռնակցելու հարցում։

Այդ հայտարարությունը կապ չունի հայ-ուկրաինական հարաբերությունների հետ։ Մենք սկզբունքներ ունենք, որոնց չենք դավաճանում։ Հայտարարությունն այն մասին է, որ Ռուսաստանը հակամարտության կողմ է, ոչ թե միջնորդ կամ խաղաղարար։ Մենք պնդում ենք, որ Ռուսաստանը զինում է վարձկաններին այդ տարածքում և իր քաղաքականությամբ նպաստում է իրավիճակի ապակայունացմանը։ Մենք պնդում ենք նաև, որ եթե Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում խաղաղապահ ուժեր տեղակայվեն, ապա նրանց մեջ չպետք է լինեն ո՛չ Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ, ոչ էլ այն երկրների, որոնք դաշնակցային հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ՝ ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում։ Մենք Հայաստանին չենք մեղադրում, հայտարարությունն ուղղակի այն պայմանավորվածությունների մասին է, որ Հայաստանի Հանրապետությունն իր վրա է վերցրել, երբ դարձել է ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ։ Այդ պայմանագրերը Ռուսաստանի զինվորականներին հնարավորություն են տալիս ինֆորմացիա ստանալ ու ազդել իր դաշնակից ԶՈւ-երի գործողությունների վրա։ Այն պետությունները, որոնք մտնում են ինչ-որ կառույցների մեջ՝ լինի դա ՀԱՊԿ կամ ՆԱՏՕ, իրենց վրա որոշակի պարտավորություններ են վերցնում։ Ակնհայտ է, որ այսօրինակ պետությունները չեն կարող դառնալ խաղաղապահ այն տարածքներում, որտեղ հակամարտող կողմերից մեկի շահը կա։ Ակնհայտ է, որ Դոնբասի հարցում կա, Ռուսաստանը որոշակի հետաքրքրություններ ունի՝ ընդ որում որպես զավթիչ, ոչ թե որպես միջնորդ։ Մենք պնդում ենք, որ Ռուսաստանի դաշնակիցները չպետք է ներգրավվեն այս հարցում որպես միջնորդ կամ խաղաղապահ։

Ես իսկապես հուսով եմ, որ սա չի անդրադառնա Ուկրաինայի և Հայաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի հարաբերությունների վրա։ Հուսով եմ, որ այդ պետություններն ադեկվատ կընդունեն այն փաստը, որ իրենք պարտավորություններ են ստանձնել Ռուսաստանի առջև և այդ պարտավորությունները կարող են և նման հետևանքներ ունենալ։

-Բայց չե՞ք կարծում, որ պարոն Տուկայի հայտարարությունը՝ «Ռուսաստանը և նրա արբանյակ պետությունները՝ Հայաստանն ու Ղազախստանը» կոռեկտ չէ։ Եթե չկա որևէ մեղադրանք, ապա ինչո՞ւ արբանյակ, այլ ոչ թե դաշնակից։

-Դա ձևակերպումների խնդիր է, կարող ենք անվանել դաշնակից, արբանյակ։ Ամեն դեպքում, եթե մենք համեմատենք Ռուսաստանի հետ համագործակցող պետությունների զինված ուժերի քանակը, պետք է արդարացիորեն խոստովանենք, որ Ռուսաստանի զինված ուժերի քանակը գերազանցում է և առաջատար դերակատարություն ունի։ Հայաստանում է գտնվում Ռուսաստանի ռազմաբազան, և ոչ թե Հայաստանի ռազմաբազան է Ռուսաստանում։ Դա նույնպես իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել։

-Դուք ամեն դեպքում չե՞ք կարծում, որ հայ-ուկրաինական հարաբերությունները տուժել են այն բանից հետո, երբ Հայաստանը, ըստ էության, պաշտպանեց Ռուսաստանի քաղաքականությունը Ղրիմի հարցում։

Մենք իհարկե կցանկայինք, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ բարեկամական լինեին՝ հենված միջազգային նորմերի վրա։ Բնականաբար, Հայաստանն ու Ուկրաինան պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունները՝ կրկին հենված միջազգային նորմերի վրա։ Ինչպես մենք ենք ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ այնպես էլ ուզում ենք, որ Հայաստանը ճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկը։ Հուսով եմ, որ մեր հետագա հարաբերությունները Հայաստանի հետ չեն տուժի, և խնդիրները կսահմանափակվեն միայն այն շրջանում, որտեղ Հայաստանը պարտավորություններ ունի Ռուսաստանի առջև։ Ես կարծում եմ նաև, որ Հայաստանն ու Ուկրաինան ԵՄ-ի հետ համագործակցության առումով միևնույն հետաքրքրություններն ունեն, և Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ խոչընդոտում է Հայաստանի բնականոն զարգացմանը և Հայաստանի համար ստեղծում աշխարհաքաղաքական ծուղակներ։ Հայաստանի ապագան խաղաղ տարածաշրաջանային զարգացումն է ՝ հարևան երկրների հետ շփումը, ապաշրջափակումը։

-Դուք ասացիք, որ Ուկրաինան ճանաչում է Հայաստանի տարածքային ամոբղջականությանը, բայց Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի կողմից մեկ անգամ չէ, որ նույն հայտարարությունը լսել ենք նաև Ադրբեջանի մասով։

-Ուկրաինան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճիշտ այնպես, ինչպես ժամանակակից աշխարհում ցանկացած այլ պետություն, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է Ռուսաստանը, ինչը չի խանգարում Հայաստանին համագործակցել Ռուսաստանի հետ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է նաև Ղազախստանը, որի հետ Հայաստանը նույն կառույցի մեջ է։ Ինքը Հայաստանը՝ որքան ես հիշում եմ, չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Նորից եմ ասում՝ Ուկրաինան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճիշտ այնպես, ինչպես ամբողջ աշխարհը։ Հայաստանն էլ չի ճանաչում Ղարաբաղը որպես անկախ և ինքնուրույն պետություն։ Սա ընդամենը հիշեցման կարգով նշեցի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում