Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ բողոքի խաղաղ ակցիա է անցկացվել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնապետության։
Ակցիային մասնակցել են ոչ միայն հայեր, այլև այլ ազգություների ներկայացուցիչներ՝ հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում։
Երեկ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի դեմ միջազգային պատժամիջոցների սահմանման կոչ էր արել և նշել Ղարաբաղում ստատուս-քվոյի անընդունելիության մասին։ Մինչ Ալիևը ելույթ էր ունենում, դուստրը՝ Լեյլա Ալիևան, որը մոր հետ ներկա է գտնվել դահլիճում, զբաղեցրել է իրեն զվարճալի սելֆիներ անելով։