Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Գորիսում 40 երեխայի դեզինտերիայով վարակվելը ՍԱՊԾ-ի բացթողումն է

Ինչպես երեկ արդեն տեղեկացրել էինք, Գորիսի համար 3 հիմնական դպրոցում մեկ շաբաթից ավելի է՝ սննդային թունավորման դեպք է գրանցվել, որի հետևանքով 1-4-րդ դասարանի մոտ 40 աշակերտներ հայտնվել են հիվանդանոցում: Նրանցից երկուսի վիճակը շատ ծանր է եղել, սակայն երեխաների վիճակն արդեն կայունացել է:

Երեխաների մոտ աղիքային ինֆեկցիան առաջացել էր դպրոցական սննդից՝ աղցանից ու կարտոֆիլի խյուսից, որի մեջ թունավորումից հետո կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել էր «Շիգելա Զոնե» տեսակի հարուցիչ, ոը համարվում է դեզինտերիա հիվանդության հարուցիչը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից «Առաջին լրատվական»-ին փոխանցել էին, որ դեպքի արձանագրման առաջին իսկ օրվանից իրենք կատարել են հակահամաճարակային բոլոր միջոցառումները դեպքի կրկնությունը կանխելու համար: Սակայն հարց է ծագում՝ ինչպե՞ս կարելի է դպրոցական սննդից վարակվել դեզինտերիա հիվանդությամբ, և ո՞ւմ բացթողման արդյունքում են 40 երեխա ծանր վիճակում՝ լուծ, ջերմություն, փսխում և այլ ախտանիշներով մեկ շաբաթ հիվանդանոցում գտնվում:

Սննդի անվտանգության պետական ծառայության Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «Շիգելա Զոնե» հարուցիչը հանդիսանում է սննդային թունավորում։ Առավել լավ այդ շիգելաները զարգանում են կաթնամթերքում, մրգերում, հատապտուղներում և բանջարեղենում։ Վարակման պատճառները մի քանիսն են՝ վարակակիր, հիվանդ կամ ռեկոնվալեսցենտ մարդկանց կղանքի միջոցով է տարածվում:

«Տարածվում է ճանճերի միջոցով, ճանճերի թաթիկների վրա հարուցիչը կարող է գոյատևել մինչև 3 օր, սննդամթերքի հետ շփվելուց բավական է մի քանի շիգելա, որ առաջացնի թունավորում: Հարուցիչով կարելի է վարակվել, իհարկե, էլեմենտար սանիտարահիգիենիկ կանոնները չպահպանելու դեպքում»,- ասաց Ավետիսյանը:

Չվարակվելու համար, մեր զրուցակցի խոսքով, պետք է պահպանել հիգիենայի կանոնները, վերահսկել մանկապարտեզների, դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանները, հնարավորինս թույլ չտալ միջատների ներթափանցումը խոհանոցներ, թույլ չտալ, որ հիվանդ աշխատակազմը գործ ունենա սննդի հետ:

Ինչ վերաբերում է հարցին, թե ով է կատարվածի իրական պատասխանատուն, որ հարուցիչները հայտնվել են դպրոցական սննդում և դարձել 40 երեխայի թունավոման պատճառ, Ավետիսյանը նկատեց. «Միանշանակ ՍԱՊԾ բացթողումն է, չնայած նրանք փորձեցին «երկրորդական աղտոտում» տերմինով գցել իրենց վրայից պատասխանատվությունը, սակայն պետք է նշեմ, որ նաև երկրորդական աղտոտումն է ՍԱՊԾ վերահսկողության թերացման պատճառ։ Հաշվի առնելով այն, որ շիգելա զոների նկատմամբ ավելի զգայուն են երեխաները, որ ամառային սեզոնում այդ հիվանդության տարածման ռիսկը բարձր է, պետք է ուժեղացնել վերահսկողությունը այս ուղղությամբ, այլ ոչ թե շոուներ կազմակերպել ռիսկային սննդամթերք չհամարվող հացի մեքենաներին կպչուն ժապավեն կպցնելով»:

Նշենք, որ մեկ շաբաթից ավելի և՛ Սննդի անվտանգության պետական ծառայությունը, և՛ առողջապահության նախարարությունը խնամքով թաքցնում էին երեխաների թունավորման փաստը: Երեկ միայն մեր հրապարակումից հետո ՍԱՊԾ-ն հաղորդագրություն տեղադրեց իր կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում