Հյուսիսկորեացի դիվանագետները չեն վճարել ավելի քան 156 հազար դոլարի տուգանքները, որոնք սահմանվել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի շենքի մոտ կայանման կանոնների խախտման համար։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
Տուգանքնեը կուտակվել են 27 տարում։ Չվճարված են մնում ավելի քան 1000 տուգանքներ։
Տուգանքները չի վճարում ոչ միայն Հյուսիսային Կորեան, այլև այլ պետություններ, որոնք միասին պարտք են ավելի քան 16 մլն դոլար։ Այդ երկրների թվում են մասնավորապես Իրանը, Չինաստանը, Ռուսաստանն ու Սիրիան։
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչի քարտուղար Չոն Չոն հայտարարել է, որ այդ տեղելությունը չի համապատասխանում իրականությանը։ Դիվանագետը նշել է, որ երեք չվճարված տուգանքներից հետո Նյու Յորքի իշխանությունները թույլ չեն տալիս օգտվել դիվանագետների համար անվճար կայանատեղիներից։