Լուրեր
Մովսես Հակոբյանը հակադարձում է Նալբանդյանին՝ «Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ»
  • 12:34
  • 2017-09-21
  • Դիտումներ՝ *

Դիտարկմանը, թե ԱԳ նախարարը խոսեց տարածքների վերադարձի մասին՝ նշելով, որ դրանք այն տարածքներն են, որոնք չեն վտանգում Արցախի անվտանգությունը, Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ»։

Հարցին,թ ե որևէ տարածքի վերադարձը ինչ հետևանք  կունենա, Գլխավոր շտաբի պետն ասել է. «Ես այս պահին չեմ կարող որոշում ասել։ Այսօր Արցախում ստեղծված է այնպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի։ Որևէ տարածքի վրա պաշտպանության համակարգի խաթարումը»։

Խոսելով ՌԴ կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին՝ Հակոբյանն ասել է. «Ցանկացած սպառազինություն, որը ձեռք է բերում Ադրբեջանը, սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար»։

 

  • Դիտումներ՝ *