Լուրեր
Տարածքներ հանձնելու մասին այսօր խոսք չկա. Արա Բաբլոյան
  • 12:21
  • 2017-09-21
  • Դիտումներ՝ *

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահ է, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղով: «Կարծում եմ՝ վերջին ժամանակահատվածում ավելի ու ավելի ենք համոզվում, որ Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում, և դա ընդունվում է բոլոր կողմերից»,-  ասաց Բաբլոյանը՝ «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես, տարածքների զիջման հարցին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ այսօր տարածքներ հանձնելու մասին խոսք չկա: «ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի 72-րդ Ասամբլեայում հայտարարեց, որ մեր հիմնական խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է»,- հիշեցրեց Արա Բաբլոյանը:

  • Դիտումներ՝ *