Thursday, 25 04 2024
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ռուսաց լեզվի հայեցակարգը մշակվել է Բաղրամյան 26-ի համաձայնությամբ. հարցը քաղաքական է և կրթության հետ կապ չունի

«Իմ կարծիքով՝ դա վարչապետի նախաձեռնությունը չէր․ մեր երկրում չի ընդունվում որևէ որոշում առանց Բաղրամյան 26-ի տեղյակ լինելու կամ  տվյալ որոշման մեջ առանց մասնակցություն ունենալու»,- «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում  ընդգծեց  քաղաքական մեկնաբան Դավիթ Ստեփանյանը՝  խոսելով ԿԳՆ կողմից մշակված ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին։

Հիշեցնենք, որ ըստ այդ  հայեցակարգի՝ արտոնություններ է վերապահվելու այս լեզվին, մասնավորապես․ նախատեսվում է ավելացնել  ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների թիվը, ինչպես նաև «Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլև բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում է կատարվելու։ Նկատենք նաև, որ հայեցակարգի հիմնավորման մեջ նշվում է, որ իրավական այս ակտի ընդունման անհրաժեշտությունը  «պայմանավորված է վարչապետի հանձնարարականով»։

Այս համատեքստում Դավիթ Ստեփանյանը  նկատեց, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն այն երկիրն է, որտեղ ռուսաց լեզվի դասաժամերն առանց այն էլ բավականին  շատ են, որն անհամեմատելի է անգլերենի, ֆրանսերենի կամ գերմաներենի հետ։

«Հետևաբար,  նման պարագայում այսպիսի հայեցակարգի որևէ շարժառիթ, որևէ ռեալ հիմք չկար»,- հավելեց նա։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ այս հայեցակարգի շարժառիթները, միանշանակ, քաղաքական ենթատեքստ ունեն։

«Սա կոմպրոմիս է․ Մոսկվայից եկել է մեսսիջ, որին մեր կառավարությունը չէր կարող  չպատասխանել․ այս հարցը քաղաքական է և  կրթության հետ ռեալ եզրեր չունի։

Հայաստանի ցանկացած քաղաքացի, որը փնտրել է աշխատանք և հայտարարությունների հիման վրա  դիմել է այս կամ այն  կազմակերպությանը, շատ լավ գիտի մի պարզ իրողություն՝ պահանջվում է իմանալ անգլերեն, իսկ ռուսերենը շատ չնչին մասնաբաժին ունի աշխատատեղեր տրմադրող  գործատուների տրամաբանության մեջ․Հայաստանում  մեծ տարածում ունեցող ռուսական ընկերությունների հիմնական պահանջն անգամ անգլերենն է , իսկ ռուսերենը զբաղեցնում է 2-րդ, 3-րդ տեղը՝ հենց նույն Beeline, Viva Cell ընկերություններում և այլն։ Այսինքն, մեր հասարակությունում, գործատու կազմակերպությունների  մոտ նման պահանջ  չկա և սա ընդամենը  ինչ-որ մի պատրվակ է , եթե իհարկե, խոսքը վերաբերում է հայաստանյան շուկային, բայց ուրիշ բան, եթե խոսքը վերաբերեր մեր այն հայրենակիցներին, ովքեր աշխատում են Ռուսաստանում, քանի որ այնտեղ, իրոք, այդ խնդիրը կա»,- նշեց  Ստեփանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում