Կալիֆորնիա նահանգը մտադիր է դատարանով հասնել Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պատի շինարարության նախագծի արգելափակման։ Այս մասին հայտնել է նահանգի գլխավոր դատախազ Քսավիե Բեքերան սահմանի մոտ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ փոխանցում է Politico-ն։
Հայցը ներկայացվել է Սան Դիեգոյի դաշնային դատարան։
«Նրանք խախտում են 10-րդ ուղղումն ու նահանգի շատ օրենքներ, դեռ չասած դաշնային օրենքների մասին։ Նրանք նաև փորձում են անել այն, ինչը կարող է անել միայն Կոնգրեսը»,-հայտարարել է Բեքերան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կառուցել պատը՝պաշտպանելու ԱՄՆ-ն անօրինական ներգաղթյալներից։ Անցած շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ աշխատանքներն արդեն սկսված են։