«Հայաստանի մակրոտնտեսական տվյալները նայելիս առաջին հարցը որ առաջանում է՝ ուր է Սփյուռքը, որովհետև Սփյուռքի դերն այն չէ, որ պետք է օգնի նվիրատվություններով, այլ օտար ներդրումով, իսկ Հայաստանում օտար ներդրումը շատ փոքր է՝ երկու տոկոս: Դա տեղի ունենալու համար պետք է Սփյուռքը կազմակերպվի, և արդեն կազմակերպվում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռումինահայ գրող, քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը:
Սփյուռքը, նրա խոսքերով, Հայաստանի հետ ուրիշ չափանիշներով պետք է աշխատի: Հայաստանն արդյունաբերական հեղափոխության կարիք ունի:
Անդրադառնալով կառավարության մեկ տարվա աշխատանքին՝ Վարուժան Ոսկանյանը նշեց, որ դժվար է մեկ տարվա կտրվածքով եզրակացություն անել, սակայն քաղաքացուն պետք է համոզել, որ իրենք աղքատ չեն, որովհետև ուրիշները գողանում են, պետք է քաղաքականությունը մոտեցնել ժողովրդին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: