Բրիտանացի դիզայներ Ալբերտ Փյուքիզն առաջարկում է գոտկատեղին ամրացվող պայուսակ, որը նման է մազոտ, գեր որովայնի։
Փյուքիզը պատրաստել է թեստային օրինակ և լուսանկարվել՝ ամրացնելով այն գոտկատեղին։ Լուսանկարներում նա «դնովի փորից» հանում է գարեջուրը, ականջակալներն ու iPhone-ը։
Պայուսակները նա ստեղծել է 6 մոդիֆիկացիաներով։ Գաղափարը մեծ ժողովրդականություն է ստացել սոցցանցերում, նրա հետ արդեն կապ են հաստատել պայուսակ արտադրող ընկերությունները։