Friday, 19 04 2024
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա

Ո՞ւմ է մատ արել վարչապետը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին նախօրեին հարց ուղղեց.  «Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյո՞ք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա», որին Կարեն Կարապետյանը պատասխանեց մեկ բառով՝ «այո՛»: Մինչ այդ Համբիկ Մարտիրոսյանը նշում էր, թե Կարապետյանն իսկապես հեղափոխական գործիչ է, և նրան շնորհակալություն էր հայտնում վերջին 1 տարվա իրականացած գործունեության համար և նշում էր, որ իր գործունեությամբ վարչապետը հույս է ներշնչել:

Սփյուռքահայ գործիչը նաև նշեց, թե վարչապետն իսկական շախմատ խաղացող է, ով շախ արեց ու մատ ցույց տվեց որոշ գործիչների ու նրանց հեռացրեց քաղաքական դաշտից: Թե ի՞նչ նկատի ուներ Համբիկ Մարտիրոսյանը՝ վարչապետի ձեռքբերումներ ասելով, ո՞ւմ նկատի ուներ՝ վարչապետի կողմից մատի արժանանալու կապակցությամբ, armtimes.com-ը պարզեց լիբանանահայ գործչից:

– Պարո՛ն Մարտիրոսյան, երեկ դուք նախ գովեցիք Կարեն Կարապետյանի գործունեությունը, ասացիք, որ հաջողություններ են արձանագրվել, և որ վարչապետը բոլորին հույս է ներշնչել: Կոնկրետ ո՞ր արդյունքները նկատի ունեիք, ի՞նչ հաջողությունների մասին էր խոսքը:

– Ուղիղ մեկ տարի առաջ, երբ լրագրողների համահայկական համագումար կար, այդ ժամանակ մենք հանդիպեցինք վարչապետի հետ: Նախքան այդ հանդիպումը, վարչապետը խիզախորեն որոշ վերադասավորումներ էր կատարել իր վարչամեքենայի ներսում՝ կառավարական կառույցներում: Եվ ես այդ ամենով թելադրված, այդ հանդիպման ժամանակ վարչապետի ուշադրությանը հանձնեցի հետևյալը. ասացի՝ դուք շատ լավ առաջնորդ եք, որովհետև դա գալիս է ձեր ազգանունից՝ Կարապետ, որը նշանակում է ճամփա հարթող: Որպես շարունակություն ասացի, որ շատ լավ շախմատ խաղացիք՝ շախ արեցիք ու մատ տվեցիք:

– Այդ ձևակերպումը ինքնին հետաքրքիր է. ո՞ւմ մատ ցույց տվեց վարչապետը և ինչպես, ի՞նչ եք ակնարկում:

– Ակնարկում էի որոշ մարզպետների և որոշ նախարարների, բայց որոնց անունները նշելու կարիքը չեմ տեսնում: Բայց ես ավելացրեցի, որ մենք՝ սփյուռքահայերս, որպես հայ և որպես քրիստոնյա, հայրենիքի հանդեպ ունենք սեր, հույս, հավատ, բայց մի քիչ վստահության պակաս ենք զգում: Որովհետև շատ լավ գիտենք, որ շատ սփյուռքահայեր ներդրումներ անելու համար գալիս են Հայաստան, ձախողության են մատնվում ու հեռանում: Այդ առումով մեկ տարի առաջ ես վարչապետին ասացի, որ դուք այդ վստահությունը պետք է մեզ ներշնչեք: Իսկ երեկ՝ մեկ տարի հետո, ասացի, որ մենք ձեր դրական, խիզախ աշխատանքը տեսնում ենք, ներշնչվում ենք, այդ իմաստով էլ շնորհավորում ենք ձեր ներկայությունը: Եվ իրապես, մենք սփյուռքում, երբ տեղեկանում ենք կատարվող բարեփոխումների, կատարվող ներդրումների, գյուղատնտեսության մեջ կատարվող փոփոխությունների ու տնտեսական բոլոր ոլորտներում կատարվող փոփոխությունների մասին, ուրախանում ենք, և գալիս այն համոզմունքին, որ դրական է վարչապետի կատարած աշխատանքը: Այս ամենով թելադրված, ես ասացի՝ քանի որ նոր սահմանադրական փոփոխություններ պիտի լինեն, արդյո՞ք դուք ցանկություն ու տրամադրվածություն ունեք՝ շարունակելու ձեր աշխատանքը պատասխանատու պաշտոններում, կուզեի մեկ բառ լսել. Եվ բոլորը լսեցին, որ նա ասաց՝ այո: Իմ սպասածը դա էր, և ես գոհունակ սրտով սրահից հեռացա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում