Կատալոնիայում անկախության հարցով հանրաքվեի անցկացումն անհնարին է, ինքնավար համայնքի իշխանությունները պետք է հրաժարվեն այդ «անիրականանալի երազանքից»։ Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը։ Նա կոչ է արել Կատալոնիայի կառավարությանը հրաժարվել հոկտեմբերի 1-ին քվեարկության անցկացման պլաններից։
«Նրանք գիտեն, որ այդ հանրաքվեն անհնար է անցկացնել։ Այն երբեք օրինական չի եղել։ Թող նրանք վերադառնան օրենքի և ժողովրդավարության շրջանակներ»,-ասել է Ռախոյը։
Վարչապետը կոչ է արել հաշվի առնել կատալոնացիների մեծամասնության շահերը և հրաժարվել անհնազանդությունից։