Մեծ Բրիտանիան կկրճատի ՄԱԿ-ի ֆինանսավորումը, եթե կազմակերպությունը հրատապ չսկսի բարեփոխումները։ Այս մասին հայտարարել է միջազգային զարգացման հարցերով բրիտանացի նախարար Փրիթի Փաթելը։
«Չնայած ՄԱԿ-ի նպատակներն ու հանձնարարությունները հանդիսանում են անժամկետ, կառուցվածքն ու համակարգը, որոնք մենք ունենք այսօր, չեն համապատասխանում այսօրվա իրողություններին՝անկայուն պետությունների խնդիրների, ահաբեկչության, ծայրահեղականության, անդրսահմանային հակամարտությունների և փոփոխվող կլիմայի սպառնալիքներին»,-ասել է Փաթելը՝ ելութ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը վերածվել է բազմաթիվ գործակալությունների, կազմակերպությունների՝ միլիարդների ծախսերով, ծրագրերով, սակայն ըստ այդմ՝ չափազանց փոքր համակարգվածությամբ։
Նա ընդգծել է, որ հաջորդ տարվանից սկսած ՄԱԿ-ի բրիտանական ֆինանսավորման մոտ 1/3-ը կախված կլինի բարեփոխումների առաջնային ուղղություններով ձեռք բերված արդյունքներից։
Մեծ Բրիտանիան այս տարի ՄԱԿ-ի ֆինանսավորմանն է հատկացրել 90 մլն ֆունտ, ինչպես նաև 2 մլրդ ֆունտ՝ կամավոր նվիրատվությունների տեսքով։