Կատալոնիայի կառավարության փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը հայտարարել է, որ Կատալոնիան ցանկանում է անել նույնը, ինչն արել է եվրոպական երկրների մեծ մասը՝ հայտարարել ինքնորոշման մասին։
«Պետությունների մեծ մասը, որոնք ներկայում գոյություն ունեն Եվրոպայում, գոյություն չեն ունեցել 100 տարի առաջ։ Մեր պլանները չափազանց համեստ են՝ անել այն, ինչ արել է մեծ մասը, դա նույնիսկ սովորական պրակտիկա է։ Արևմտյան ժողովրդավարություններում ինքնորոշման բազմաթիվ օրինակներ կան։ Եվ մենք ցանկանում ենք նույնն անել»,-հատարարել է Ժունկերասը, ով գլխավորում է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը։
Նրա խոսքով՝ հանրաքվեն, որը ծրագրում են անցկացվել Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին, չի հանդիսանում որևէ արտասովոր բան։ Որպես օրինակ նա բերել է Իսլանդիայի և Նորվեգիայի փորձը։