Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ում անվանել է «անհեթեթ և ատելությամբ լցված»։
«Անհեթեթ և չար հռետորաբանությունը, որը լի է անհիմն հայտարարություններով և որը հնչել է երեկ՝ այս վեհաժողովի առջև, ոչ միայն չպետք է հնչեր ՄԱԿ-ում, որը ստեղծված է միջազգային խաղաղությունն ու հարգանքն ամրապնդելու համար, նաև հակասել է այս համաշխարհային մարմնի հանդեպ մեր պետությունների պահանջներին՝ միավորելու կառավարությունները՝ պայքարելու համար պատերազմների ու ահաբեկչությունների դեմ»,-ասել է Ռուհանին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Ռուհանին վստահ է, որ խախտելով միջազգային համաձայնագրերը, այդ թվում իրանական ատոմի շուջ գործարքը, ԱՄՆ նախագահի վարչակազմը խաթարում է իր հանդեպ վստահությունը։
Իրանի նախագահը կարծում է, որ Թրամփի ելույթը պարունակել է իրանական կողմի հանդեպ անարդար քննադատություն։ Նա Թրամփի ելույթն անվանել է իրանցիների համար «վիրավորական»։ Նա կարծում է, որ Թրամփը պետք է ներողություն խնդրի։