Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Ի տարբերություն Քոչարյանի, Սերժ Սարգսյանը «հայդատական» Սփյուռքին չի կարողանում բավարարել

Թեև Հայաստան-սփյուռք համաժողովի հետ կապված քննադատությունները շատ են, բայց եթե օբյեկտիվ լինենք, համաժողովն ինքն իրենով բավական ներդաշնակ է։ Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշել  է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը։

Նրա խոսքով, համաժողովը ներդաշնակ է այն առումով, որ արտահայտում է Հայաստան-սփյուռք հարաբերությունների այն բնույթը, որ իրականում կա. «Այսինքն հիմնված է ոչ թե բովանդակային, խորքային պրոցեսների վրա, այլ սիմվոլիկ, ինչ-որ դեկորատիվ արտաքին նշանների վրա»։

Այս առումով, ըստ Մարգարյանի, Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների այլ դրսևորումներից այս համաժողովը ոչնչով չի տարբերվում, իր խորքում որևէ բան չունի. «Իսկ չունի, որովհետև Հայաստանն ու սփյուռքը ցույց են տալիս՝ իբր իրար հետ երկխոսում են, բայց դիալոգի համար պետք է ունենալ կոնսենսուսային թեմա, որի շուրջ կա համաձայնություն և պետք է բանավիճել դետալների մասին։ Հայաստան-սփյուռք հարաբերությունների դեպքում առողջ կլիներ, եթե կոնսենսուսը կայանար այն բանի վրա, որի առանցքում լիներ Հայաստանը որպես պետություն։ Բայց սփյուռքը Հայաստանի հետ շփվում է որպես սրբազան հայրենիքի, մեծ վերնիսաժի, որտեղ կարելի է գալ ապրիլի 24-ին, կամ տարին մեկ անգամ, ինչ-որ արարողություններ անել, հիանալ Մասիսով, լավաշով ու ծիրանով։ Իսկ Հայաստանն էլ սփյուռքի հետ շփվում է որպես փողի պարկի։ Երկու կողմից էլ չկա երկխոսության ձգտումը»։

Վերլուծաբանը հիշեցրեց, որ Արամ Ա կաթողիկոսը նախօրեին ասում էր՝ Հայաստանը նախ հող և ջուր է, հետո նոր տնտեսություն, Հայաստանը զբոսավայր չէ և այլն. «Սփյուռքին չի կարելի մեղադրել, իսկապես այն մարդկանց համար, որոնք ապրում են համայնքներով, որոնք չունեն պետություն, նման մտածելակերպը շատ օրինաչափ է։ Որովհետև երբ դու չունես քո սեփական պետությունը, կապ չունի, որ այն պետության մեջ, որ ապրում ես կամավոր ես ապրում, թե քեզ տիրապետության տակ են վերցրել, միևնույն է, դու տնտեսության, անվտանգության մտածելու խնդիր չունես։ Դու ունես միայն համայնքն ամբողջական պահելու խնդիր։ Սփյուռքը երկար տարիներ պահել են ինքնության նշանների մասին խոսելով, նրանք չեն ունեցել անվտանգության կամ տնտեսության զարգացման մասին մտածելու խնդիր»։

Լևոն Մարգարյանը նկատեց, որ պատահական չէ, որ անկախության առաջին տարիներին անկախ Հայաստանի նոր իշխանությունները սուր քննադատության էին ենթարկվում սփյուռքի, նաև ՀՅԴ-ի կողմից, ինչը հանգեցրեց ՀՀՇ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ երկու անգամ դավադրությունների՝ Դրոյի գործ և «31-ի գործ»։

«Երբ Հայաստանն անկախացավ, ունեցավ կոնկրետ խնդիրներ՝ պետք է անվտանգություն ապահավեինք, տնտեսություն զարգացնեինք և այլն։ Սրանք մինչ այդ մեզ համար խորթ էին, և այդ դեպքում, իրական խնդիրները գերակշռում են սիմվոլիկ խնդիրներին և դու ստիպված ես փոխել արժեքային համակարգ։ Ստիպված ես մի կողմ դնել «հայդատականությունը» և բանակցել Թուրքիայի հետ, որ նա չմիջամտի Ղարաբաղյան հակամարտությանը, և կարողանաս Թուրքիայից, օրինակ, ցորեն բերել Հայաստան, երբ քո ժողովուրդը համարյա սովի շեմին է։ Սա քննադատվում էր Սփյուռքի կողմից, և դա նորմալ էր, որովհետև Սփյուռքն այլ ձև էր նայում Հայաստանին, և Հայաստանի արձագանքն էլ էր նորմալ։ Բայց դրանից հետո սկսեցինք, այսպես ասած, լղոզել իրականությունը. ինչպես սփյուռքը սկսեց մեզ ընկալել որպես սրբազան հայրենիք, այնպես էլ մենք սկսեցինք սփյուռքին ընկալել մի վայր, որտեղից կարելի է արագ և անվերադարձ փող վերցնել։

Հասկացանք, որ կարելի է սփյուռքի ներկայացուցիչներին տարին մի քանի անգամ բերել, գեղեցիկ միջոցառումներ կազմակերպել, մի քանի անգամ խոսել «հայդատականությունից» և խաբել սփյուռքին՝ ասելով, որ այնպես ինչպես դուք եք տեսնում Հայաստանը, մենք էլ ենք այդպես տեսնում։

Բայց իրականում ՀՀ իշխանությունները իրականությունն այդպես չեն տեսնում, պարզապես հենց փողի կարիք են ունենում արագ դիմում են այդ քայլին»,-ընդգծեց քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում