Wednesday, 24 04 2024
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

«Ա՛յ տղա, լավ տղա՞ կխաղաս». 16-ամյա երկար մազերով «ղզիկ» տղան հուզված վիճակում դանակահարել է մի քանի հոգու

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Սերյոժա Մ.-ի գործի դատական քննությունը:

Ուսումնարանի 16-ամյա ուսանող Սերյոժա Մ.-ին մեղադրանք էր առաջադրված այն բանի համար, որ 2016 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 17-ի սահմաններում Մարալիկի նախկին մշակույթի տանը հարակից այգում իրեն նախկինում ծեծելու հարցի շուրջ վիճաբանել է Մարալիկի բնակիչներ Տիգրանի, Կարենի, Հակոբի, Վիգենի, Աթաբեկի, Վահանի և Նարեկի հետ: Վիճաբանության ընթացքում Սերյոժան տեսել է, որ վերոհիշյալ տղաները ծեծում են իր մեծ եղբորը և հանկարծակի ծագած կումուլյատիվ աֆեկտի վիճակում իր մոտ եղած խոհանոցային դանակով «լարվածությունը լիցքաթափելու, եղբորը պաշտպանելու նպատակով» անկանոն հարվածներ է հասցրել Տիգրան Ա.-ի ու Կարեն Ս.-ի մարմնի տարբեր մասերին:

Տիգրանի առողջությանը՝ կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած վերքի ձևով, Կարենի առողջությանը՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած, կրծքախոռոչ և որովայնի խոռոչ թափանցող, ձախ թոքի, ստոծանու ձախ գմբեթի, լյարդի աջ բլթի վնասումով վերքի, ձախ բազկի շրջանի կտրած վերքի ձևով պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Սերյոժա Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում երկու անձանց առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 114հոդվածի 2-րդ մասով:

Անչափահաս ամբաստանյալ Սերյոժա Մ.-ն նախաքննության և դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի սկզբներին՝ ստույգ օրը չի հիշում, ժամը 13-ի սահմաններում Մարալիկի թիվ 1 դպրոցի մոտ հանդիպել է Հակոբին, Կարենին ու Վիգենին:

Զրույցի ընթացքում Վիգենը կատակով հրել է իրեն: Վիգենը, Վահանն ու Հակոբը միշտ ծաղրում էին իրեն՝ ցույց տալով, թե իրենից «լավ տղա» են:

Վահանը երկար մազեր ունենալու պատճառով իրեն «ղզիկ» է անվանել: Ինքը զգուշացրել է, որ իր հետ այլևս նման «կատակներ» չանեն: Այդ հարցի շուրջ իր, Վիգենի ու Հակոբի միջև վիճաբանություն է ծագել:

Վիգենն ու Հակոբը ձեռքերով ու ոտքերով հարվածել են իրեն: Այնուհետև նրանք առաջարկել են գնալ այգի՝ ավելի սակավամարդ  տեղ, ու խոսել, բայց ինքը չի համաձայնել՝ վախենալով, որ իրեն նորից կծեծեն:

Ինքը գնացել է գյուղ, մեծ եղբորը պատմել է կատարվածի մասին ու առաջարկել է միասին գնալ Մարալիկ, հանդիպել Վիգենին ու Հակոբին, բայց եղբայրը չի ցանկացել, ասել է, թե իրենց կծեծեն:

Եղբոր պատասխանից ինքը վրդովվել է:

Վիգենին ու Հակոբին «տակ չտալու» նպատակով, միաժամանակ վախենալով նրանց հետ հանդիպելուց, ինքը նույն օրը, ժամը 20-ի սահմաններում զանգել է Վիգենին և հայհոյել է նրան ու նրա ընկերներին:

Մինչև նոյեմբերի 12-ը գյուղում է մնացել:

Նոյեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում եղբոր հետ գնացել է Մարալիկ՝ այնտեղ ժամանակավոր բնակվող ու որպես կթվորուհի աշխատող մորը տեսնելու:

Մարալիկի ավտոկայանից դեպի տուն գնալիս պատահական հանդիպել է Վահանին, բայց նրա հետ չի խոսել:

Ժամը 16-ն անց 30-ի սահմաններում ցանկացել է տանից դուրս գալ, բայց տեսել է, որ իրենց շենքի մուտքի մոտ արդեն կանգնած են Վիգենը, Հակոբը, Կարենը, Վահանը և մի քանի ուրիշ տղաներ:

Հասկացել է, որ նրանք հավաքվել են իրեն տեսնելու համար, բայց եղբորը ոչինչ չի ասել:

Մի քանի րոպե անց եղբայրն առաջարկել է տանից դուրս գալ ու զբոսնել: Ինքը եղբորից թաքուն խոհանոցային դանակ է վերցրել՝ ապահովության համար, այն պահել է բաճկոնի

ծոցագրպանում:

Ինքն ու եղբայրը դուրս են եկել:

Շենքի մուտքի մոտ էին Վիգենը, Հակոբը, Կարենը, Վահանը, Աթաբեկը, Տիգրանն ու Նարեկը: Վիգենը իրենց ասել է՝ մոտեցեք: Մոտեցել են: Որոշել են գնալ նախկին մշակույթի տան հարակից այգի՝ պարզաբանում կատարելու:

Նախկին մշակույթի տան հետնամաս են գնացել: Հակոբը հագից հանել է վերնաշապիկն ու մայկան, կանգնել է իր դիմաց ու ասել է. «Ա՛յ տղա, լավ տղա՞ կխաղաս»:

Նա մեկ անգամ ապտակել է իրեն: Ինքն անակնկալի է եկել ու վախենալով՝ չի պատասխանել ապտակին: Իր փոխարեն փորձել է պատասխանել եղբայրը, բայց նրան գցել են գետնին ու մի քանի հոգով սկսել են ծեծել:

Ինքը մտածել է, որ նրանք շատ են, իրենց կծեծեն, նրանց վախեցնելու, իրեն ու եղբորը պաշտպանելու նպատակով հանել է դանակը ու սկսել  է անկանոն հարվածներ հասցնել:

Կոնկրետ որևէ մեկին հարվածելու նպատակ չի ունեցել: Դանակը անկանոն շարժելու ընթացքում է տեսել, որ Հակոբը արյունոտ է: Վախեցել ու այգուց փախել է: Որոշել է ներկայանալ մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկաններին:

Ավտոկայանի մոտակայքում հանդիպել է ոստիկանների: Նրանց ասել է, որ մարդ է դանակահարել, եղբորն էլ այդ մարդիկ ծեծում են: Ոստիկաններից մեկն իրեն տարել է բաժին, իսկ մյուսները գնացել են դեպքի վայր:

Ոստիկանության բաժնում ինքը ներկայացրել է խոհանոցային դանակը:

Ինքն այդպես է վարվել, քանի որ տեսել է՝ եղբորը ծեծում են: Եթե ցանկանար կոնկրետ անձանց հարվածել, կհարվածեր Վիգենին ու Վահանին, ոչ թե Կարենին ու Տիգրանին, որոնց հետ ինքը նախկինում կոնֆլիկտ չի ունեցել:

Սերյոժա Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Տուժող Տիգրան Ա.-ն հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 16-ի սահմաններում Վահան Կ.-ն զանգել է իրեն ու ասել է, որ իրեն, Վիգենին ու Հակոբին հայհոյելու հարցի հետ կապված՝ պետք է Սերյոժա Մ.-ի հետ պարզաբանում կատարեն նախկին մշակույթի տան հարակից այգում:

Ինքը գնացել է այնտեղ: Լսել է գոռգոռոց, տեսել է, որ մի քանի հոգով ծեծում են Սերյոժայի եղբորը: Փորձել է վերջինիս մի կողմ տանել, բայց հետևից ծակոց է զգացել: Հասկացել է, որ դանակահարվել է: Տեսել է, որ Սերյոժան դանակը ձեռքին վազում է: Տեսել է Կարենին՝ արյունոտված, և Հակոբին՝ նույնպես արյունոտ, գոտկատեղից վերև մերկ:

Գնացել է այգու խաչքարի մոտ: Հետո նորից մոտեցել է Սերյոժայի եղբորը ծեծողներին, ինքն էլ բարկությունից ոտքերով ու ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրան:

Միջամտել են այլ մարդիկ, եկել են ոստիկանները: Նրանք իրեն ու Կարենին տեղափոխել են հիվանդանոց: Այնտեղից տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:

Տուժող Տիգրանն ասել է, թե Սերյոժայի դեմ բողոք, պահանջ չունի, քանի որ նա պատահական է հարվածել իրեն, իրենք երբևէ կոնֆլիկտ չեն ունեցել:

Տուժող Կարեն Ս.-ն հայտնել է, որ ինքը նոյեմբերի սկզբին ներկա է եղել միջադեպին, երբ Վիգենը կատակ է արել Սերյոժայի հետ ու հրել է նրան: Քանի որ Սերյոժան զգուշացրել էր Վիգենին, որ իր հետ նման կատակներ չանի, վիճաբանություն է առաջացել Սերյոժայի, Վիգենի ու Հակոբի միջև: Վիգենն  ու Հակոբը հարվածներ են հասցրել Սերյոժային, ինքը բաժանել է: Սերյոժան ասել է, թե եղբոր հետ կգա, ու հեռացել է:

Նույն օրը ավելի ուշ ինքը Վիգենից տեղեկացել է, որ Սերյոժան զանգել է նրան ու հայհոյել, ապա անջատել է հեռախոսը:

Նոյեմբերի12-ին իրեն զանգել է Վահանն   ու ասել է, թե Սերյոժան եկել է Մարալիկ, հավաքվելու են՝ նրանից պարզաբանում պահանջելու:

Դեպքի վայրում տղաները սկսել են ծեծել Սերյոժայի եղբորը, ինքը նրան չի հարվածել: Խառնաշփոթի մեջ Սերյոժան իրեն դանակով հարվածներ է հասցրել: Ինքը գնացել է  խաչքարի մոտ: Սերյոժան փախել է: Ինքը տեսել է, որ Սերյոժայի եղբայրը փորձում է հեռանալ, բայց տղաները հասել են նրան, նորից սկսել են ծեծել: Ինքը արյունաքամ էր լինում, տեսել է, որ մոտենում են ոստիկանները,  ու կորցրել է գիտակցությունը: Ուշքի է եկել շտապօգնության մեքենայի մեջ:

Այս տուժողը նույնպես Սերյոժայի դեմ բողոք, պահանջ առաջ չի քաշել՝ ասելով, թե նա պատահաբար է հարվածել իրեն, նախկինում իրենք կոնֆլիկտ, անախորժություն չեն ունեցել:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Սերյոժա Մ.-ն հանցավոր արարքը կատարել է կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը հանցավոր արարքը կատարել է անչափահաս տարիքում, ընդունել է մեղքը, զղջացել է, տուժողները բողոք, պահանջ առաջ չեն քաշել:

Սերյոժա Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու ահմանվել է 1 տարի 6 ամիս փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում