Friday, 19 04 2024
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը

Ինչու են ոմանք խառնվել իրար ԱՄՆ կոնգրեսականների հայաստանյան այցից

Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի մեծաքանակ պատվիրակությունը և թվում է` այս փաստի քաղաքական կարևորությունը որևէ մեկը կասկածի տակ չի դնում: Նախ` պատվիրակության կազմում են օրենսդիրներ, ովքեր անկեղծորեն արժանի են մեր երախտագիտությանը տարիների իրենց հայանպաստ հետևողական գործունեության համար: Բացի այդ` կոնգրեսականները Հայաստան են եկել ոչ թե, այսպես կոչված, հայկական ավանդական օրակարգով, այլ հարցադրումներով, որոնք ուղղված են Հայաստանի ինքնիշխանության ամրաւնդմանը, ժողովրդավարության հաատատմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին:

Թվում է` Հայաստանի համար ավելի արդիական օրակարգ գոյություն չունի, սակայն տպավորություն է, որ ԶԼՄ-ներում ամերիկացի կոնգրեսականների այցը հավուր պատշաճի չի լուսաբանվում: Սրան, իհարկե, կարելի է տալ նախնական, մակերեսային բացատրություն:

Հայաստանի իշխանությունները խրոնիկ վախ ունեն հակառուսական օրակարգերով հանդիպումների, միջոցառումների լուսաբանումից, որովհետև զգուշանում են Մոսկվայի հնարավոր հախուռն արձագանքից: Այս հանգամանքն, իհարկե, գոյություն ունի, մանավանդ, որ ռուսական փորձագիտական բանակը խոշորացույցով հետևում է երևանյան իրադարձություններին` դավադրություններ բացահայտելու կամ մոգոնելու անհագ ցանկությամբ:

Գործում է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ Կոնգրեսից եկած հյուրերը խոսում են ժողովրդավարության հաստատման և կոռուպցիայի վերացման անհրաժեշտության մասին: Այս թեմաներն ավանդաբար հարուցել են Հայաստանի իշխանությունների զզվանքը, որոնց «կենսունակությունն» ապահովվում է հենց կոռուպցիայի միջոցով:Սակայն պարզվում է` կա ավելի առարկայական պատճառ, ինչը Հայաստանի իշխանություններին ստիպում է` «ձեռքերը լվանալ» Կոնգրեսի պատվիրակությունից:Բանն այն է, որ դրանում ընդգրկված են կոնգրեսականներ, ովքեր հետևողականորեն քննադատում են Թրամփի և Պուտինի քաղաքականությունն, այլ խոսքով` Հայաստան այցելած գործիչները հակաթրամփական և հակապուտինական են:

Անկեղծ լինենք` Թրամփի գործոնը չէ, որ սարսափեցնում է Հայաստանի էլիտային, որովհետև ԱՄՆ գործող նախագահը գուցե նույնիսկ Հայաստանի մասին չի էլ լսել, էլ ուր մնաց` Կոնգրեսի մի պատվիրակության պատճառով վերաբերմունք ձևավորի Հայաստանի իշխանության հանդեպ: Բացի այդ, արևմտյան համակարգերում պետությունը չի նույնանում անձի հետ, եթե նույնիսկ նա աշխարհի ամենահզոր երկրի նախագահն է: Այս իմաստով` ամերիկյան համակարգում արտաքին քաղաքականությունը ենթակա չէ ներքին կոնյուկտուրային:

Ուրեմն, իրական խնդիրը` Պուտինի անձն է կամ գործոնը: Կոնգրեսի պատվիրակության այցի քաղաքական, քարոզչական նշանակությունը հնարավորինս պետք է նսեմացվի, որպեսզի այդ Հայաստանի իշխանությունները Կրեմլին մատուցեն որպես հավատարմություն դրսևորում:

Պատահական չէ, որ Հայաստանի իշխանության առանցքային շատ դեմքեր այս օրերին իրենց համար արհեստական զբաղվածություն և օրակարգ են հորինում` կոնգրեսականների հետ հանդիպումից խուսափելու համար: Հայաստանի իշխանության ներկայացուցիչների համար` վտանգավոր է անգամ Պուտինի քննադատների հետ լուսանկարվելը:

Հայաստանի շատ պաշտոնյաներ վախենում են «գունավոր հեղափոխություն» ներմուծելու մեղադրանքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում