Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Էդիկ ջան, իսկ Բաքուն քեզ հետ քննարկո՞ւմ է Ղարաբաղի կարգավիճակի հարցը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում՝ ի թիվս այլ հարցերի խոսելով նաև ղարաբաղյան խնդրի մասին: Արցախյան կոնֆլիկտի առնչությամբ Սարգսյանի գլխավոր ուղերձը հետևյալն էր, որ հիմնախնդիրը պետք է լուծվի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա, և կարգավորման ինչ տարբերակ էլ ընտրվի, «Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի»: Եվ այս հայտարարությունն արվում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ սեպտեմբերի 18-ի խիստ ուշագրավ հայտարարություններից հաշված ժամեր անց:

Տարբեր մոտեցումներ

Հիշեցնենք, որ արտգործնախարարը ելույթ էր ունեցել Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ընթացքում՝ բոլորովին այլ կերպ ներկայացնելով Հայաստանի մոտեցումները հիմնախնդրի կարգավորման հարցում: Համենայնդեպս, նախարարի խոսքում չկար այն արմատականությունը, որը նկատվեց նախագահի ելույթում: Էդվարդ Նալբանդյանը, շարադրելով հակամարտության կարգավորման հիմնական տարրերը, ասում էր, որ մինչև ազատ կամարտահայտման միջոցով վերջնական կարգավիճակը որոշելը՝ Լեռնային Ղարաբաղին տրվելու է միջանկյալ կարգավիճակ: Ավելին, նա խոսեց նաև տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին՝ ասելով, թե խոսքն այն տարածքների մասին է, որոնց վերադարձը սպառնալիքի տակ չի դնի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Իսկ հիմա Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից բավական կոշտ դիրքորոշում է արտահայտում՝ ասելով, որ Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, մինչդեռ պաշտոնական Երևանի կողմից որպես բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան սկզբունքներում որևէ հստակություն չկա Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման ժամկետների մասին:

Պատճառը խիստ տարբեր ամբիոններն ու լսարաննե՞րն էին, պաշտոնական Երևանի որդեգրած ճկուն մարտավարությո՞ւնը, որը ենթադրում է իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարբերվող մոտեցումների արտահայտում միևնույն հարցի վերաբերյալ, ինչի շնորհիվ պետությունը խուսանավելու ավելի մեծ հնարավորություններ կունենա բանակցություններում, թե՞ գործադիր իշխանության թևերի միջև առաջացել են որոշակի տարաձայնություններ ղարաբաղյան հարցի շուրջ:

Միայն մի պայմանով

Խոսելով հարցի մասին՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասում է, որ բացատրությունը շատ ավելի պարզ է, քան կարող ենք ենթադրել. Հայաստանը պարզապես չունի հստակ ստրատեգիա կամ քաղաքականություն, թե ինչպես է պատկերացնում հիմնախնդրի հանգուցալուծումը, և այս պայմաններում բնական է, որ նախագահը, արտգործնախարարը կամ փոխարտգործնախարարը կարող են իրար հետ կապ չունեցող կամ իրար հակասող տեսակետներ արտահայտել:

Փորձագետն այս համատեքստում կարևոր է համարում մեկ այլ հանգամանք, թե ի՞նչ պայմաններով է Հայաստանն ընդունել Էդվարդ Նալբանդյանի կողմից շարադրված միջազգային առաջարկները՝ որպես քննարկման թեմա կամ բանակցությունների հիմք: Այլ կերպ ասած՝ ինչի՞ դիմաց է հայկական կողմը համաձայնել քննարկել տարածքներ հանձնելու հարցը, եթե Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը: Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ միջնորդները կամ միջազգային հանրությունը հնչեցրել են տարածքների վերադարձի հարցը միայն մի պայմանով՝ եթե Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը:

«Նա [Էդվարդ Նալբանդյանը] պիտի ասեր, որ այդ ամենը, այդ միջազգային առաջարկներն ընդունելի են մեզ համար որպես բանակցությունների հիմք, եթե Ադրբեջանը ճանաչում է առաջին կետը՝ միջանկյալ ստատուս տեղադրելու հարցը: Մնացած բոլոր կետերի մասին կարելի է խոսել, եթե Ադրբեջանը ճանաչում է ստատուսի խնդիրը: Բայց Ադրբեջանը չի ճանաչում: Ինչի՞ մասին են նրանք բանակցում: Ինչո՞ւ է նա վեր կենում, ասում՝ մենք տարածքների հարցով կխոսենք: Աշխարհը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային խնդիրները ռազմական ճանապարհով: Ասում են՝ եթե խաղաղ ճանապարհով ես լուծում խնդիրը՝ այն էլ ընդունելով, որ Ղարաբաղին տաս միջանկյալ կարգավիճակ, այդ ժամանակ կքննարկենք տարածքների հարցը: Եթե դու, Էդիկ ջան, քննարկում ես տարածքների խնդիր, Ադրբեջանը քննարկո՞ւմ է քեզ հետ միջանկյալ ստատուսի խնդիրը: Ասում է՝ եթե մանրամասնեմ, բանակցությունները կկանգնեն: Իսկ ո՞նց է, որ տարածքների մասին ասում եք: Դրա համար էլ հանրությունը կասկածում է, որ դուք ռուսների ասածով քննարկում եք Ադրբեջանին տարածքներ հանձնելու հարցը՝ ոչ մի բանի դիմաց: Չկա նման խնդիր: Միջազգային հանրությունը Հայաստանից չի պահանջում որևէ բան: Պահանջում է միայն մի դեպքում՝ եթե Ադրբեջանը ճանաչում է, որ գոյություն ունի միջանկյալ կարգավիճակի խնդիր: Կարելի՞ է մի բառով ասել հանրությանը՝ Ադրբեջանը քննարկո՞ւմ է ստատուսի խնդիրը, թե՞ ոչ: Մեկ անգամ լսե՞լ եք, որ նման բան ասեն»,- մեկնաբանեց Մանվել Սարգսյանը:

Մոսկվայի ստրատեգիան

Քաղաքագետը պատահական չի համարում այն, որ ռուսական լրատվամիջոցները մեծ ջանասիրությամբ տիրաժավորեցին Էդվարդ Նալբանդյանի ասածը տարածքներ վերադարձնելու մասին՝ գրելով, թե «Հայաստանը հնարավոր է համարում տարածքների մի մասի վերադարձը Ադրբեջանին»: Ակնհայտ է, որ սա քաղաքական մեկ ընդհանուր գծի՝ «ռուսական գծի» շարունակությունն է, բայց դժվար է ասել՝ ամեն առիթով Ռուսաստանի քաղաքականությունը արդարացնող Հայաստանի արտգործնախարարը մտածվա՞ծ է այդ «փոխանցումը» արել ռուս գործընկերներին: Համենայնդեպս, եթե իրոք կա նման քաղաքականություն, ապա այն կարող է չափազանց վտանգավոր լինել ներկայիս պայմաններում, երբ Ռուսաստանը ամրապնդում է իր առաջատար դիրքերը Մինսկի խմբի ներսում: Բացի այդ, Ադրբեջանի «լվացքատան» բացահայտման միջազգային սկանդալի և Արևմուտքի հետ հարաբերությունների սրման խորապատկերին Մոսկվան փորձում է սերտացնել հարաբերությունները Բաքվի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մյուս կարևոր հանգամանքը՝ ակտիվանում են լուրերը Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորության մասին, և նույնիսկ Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչներն են արդեն սկսել խոսել այդ հնարավորության մասին: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովը, օրինակ, հայտարարել է, թե «եթե Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ, կսահմանափակվի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»: Իսկ Բաքուն երբեք չի թաքցրել, որ պատրաստ է «առևտուր» անել Մոսկվայի հետ ԵԱՏՄ-ին միանալու հնարավորության մասին՝ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և մասնավորապես տարածքների հարցի շուրջ:

«Միանշանակ դա արտահայտում է Ռուսաստանի քաղաքականությունը: Նրանց միայն դա է հետաքրքրում՝ «հայե՛ր, տարածքները ազատո՞ւմ եք՝ մենք մեր հարցերը լուծենք»: Որևէ այլ հարց նրանց չի հետաքրքրում: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է՝ «մենք բազմաթիվ անգամ առաջարկել ենք Արևմուտքին, և եթե նրանք ընդունեին…»: Ի՞նչ պիտի առաջարկեին: Պիտի առաջարկեին ռուսական զորքեր մտցնել Լեռնային Ղարաբաղ: Ուրիշ ի՞նչ պիտի Ռուսաստանը առաջարկի: Բայց ոչ ոք դրա հետ համաձայն չէ: Ռուսներին էլ միայն դա է հետաքրքրում, որ Հայաստանը հանկարծ սկսել է խոսել տարածքների վերադարձի մասին»,- եզրափակեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում