Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Ինչ է, պրն. վարչապետը չի տեսնո՞ւմ Սերժ Սարգսյանին քաղաքական գործընթացների գագաթնակետին

2018-ին նոր կառավարության ձևավորման, վարչապետի նշանակման, վարչապետի թեկնածության ընտրության վերաբերյալ ոչ միայն քննարկում, այլ նաև ազդակ չի իրականացվել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Դիտարկմանը, որ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով 2018-ին վարչապետի թեկնածության վերաբերյալ տարբեր ՀՀԿ-ականների տեսակետին, թե իշխանության գագաթնակետին տեսնո՞ւմ են Սերժ Սարգսյանին, արձագանքել էր, որ դրանք մասնավոր կարծիքներ են, և ինքը կխոսի այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն կունենա պաշտոնական կարծիք, Շարմազանովն արձագանքեց. «Ես որպես կուսակցության խոսնակ, մնում եմ իմ կարծիքին՝ այսօր մեր օրակարգում այդ հարցը չի արծարծվում, ուստի հարգելի պարոն Կարապետյանի գնահատականները փորձել ուղղել այս կամ այն կուսակցական գործընկերոջ դեմ՝ փորձելով տեսնել թիմեր, կարծում եմ՝ անշնորհակալ գործ է, որովհետև ՀՀԿ-ն ունի մեկ առաջնորդ, այդ առաջնորդը Սերժ Սարգսյանն է և նրա առաջնորդությունն անվիճարկելի է։ Պարոն Կարապետյանը մեր գործընկերն է, մեր թիմի, միասնական թիմի անդամն է, ունի շատ առանցքային տեղ մեր կուսակցական հիերարխիայում։ Նա կուսակցության առաջին փոխնախագահն է, և կարիք չկա հարգելի պարոն Կարապետյանի արտահայտություններից որևէ սենսացիոն բան գտնել։ Պարոն Կարապետյանն ասել է մի բան, որը ձեր խոնարհ ծառան տարբեր առիթներով նշել է։ Այն է՝ ՀՀԿ-ն չունի պաշտոնական դիրքորոշում, որովհետև չի քննարկել այդ հարցը։ Երբ քննարկի՝ կասենք»։ Հարցին, թե կա՞ ՀՀԿ-ում թևերի բաժանում, և եթե չկա, ապա ինչու այդ մասնավոր կարծիքներ արտահայտողները, որոնցից մեկն էլ դուք էիք, հանդես են գալիս Սերժ Սարգսյանի օգտին, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «ՀՀԿ-ի՝ թիմերի բաժանվելու մասին լուրերը փոքր ինչ չափազանցված են։ Սրանք փոքրիկ աղմուկներ են մի բաժակ ջրում։ Մեր օրակարգում այսօր չկա հարց, թե ով կլինի վարչապետ, ով կլինի փոխվարչապետ, ով կլինի ԱԺ փոխնախագահ, ով կլինի նախարար, կքննարկենք 2018-ի ապրիլի հետո, երբ դրա համար կլինեն սահմանադրական ժամկետներ»։

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ի որոշ անդամներ ջանք ու եռանդ չեն խնայում և իրենց հարցազրույցներում նշում են, որ 2018-ի ապրիլից հետո էլ Սերժ Սարգսյանին տեսնում են քաղաքական գործընթացների գագաթնակետում, Շարմազանովն արձագանքեց. «Իսկ ի՞նչ է, պարոն վարչապետը չի՞ տեսնում, կամ որևէ մեկը չի՞ տեսնում։ Ես էլ գտնում եմ, որ Սերժ Սարգսյանի նման փորձառու և իմաստուն գործչի կարիքը Հայաստանն ունի։ Սերժ Սարգսյանը մեր կուսակցության նախագահն է, շարունակելու է լինել մեր քաղաքական թիմի առաջնորդը։ Իսկ թե ով կլինի վարչապետ կամ ով ինչ պաշտոն կզբաղեցնի, թիմը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կորոշի։ Մեր պետության համար մեծ շռայլություն կլինի, եթե պարոն նախագահի այս տարիների փորձն ու իմաստությունը չօգտագործենք ի փառս Հայաստանի»։ Շարմազանովի խոսքերով՝ 2018-ի ապրիլից հետո վարչապետի ֆունկցիաներն էականորեն տարբերվելու են այսօրվա վարչապետի ֆունկցիաներից. «2018-ին վարչապետ, փոխվարչապետեր ու նախարարներ կլինեն նրանք, ովքեր լավագույնս կիրականացնեն ՀՀԿ-ի, քաղաքական կոալիցիայի առջև դրված մարտահրավերների լուծումը»։

 

Հարցազրույց ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում