Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

«Ագրոքիմիական ծառայության» տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և վետերանների տարածքային խորհրդի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վաչագան Դավթյանը, օգտվելով 2014 թ. հունիսի 24-ից նոյեմբերի 10-ը աշխատակիցներից մեկի՝ արտերկրում գտնվելու հանգամանքից՝ բանկային քարտի միջոցով կանխիկացրել ու յուրացրել է նրա հինգ ամսվա աշխատավարձն ու հավելավճարները՝ 577 հազար դրամի չափով, ինչպես և յուրացումներ է կատարել վառելիքի, գործուղումների, հավելավճարների տեսքով: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով՝ աշխատավարձի յուրացման փաստը հաստատվել է: Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել, որ 2014-2016 թթ. ՊՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացրել է նույն աշխատակցի անունով դուրս գրված շուրջ 3000 լիտր բենզին՝ պատճառելով 1.188.850 դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաև, որ նա Վաչագան Դավթյանի ցուցումով իր սպասարկման տարածքների համայնքապետերի կնիքներով ու ստորագրությամբ գործողումների դատարկ ձևաթղթեր է բերել ՊՈԱԿ, որոնց լրացումով նույն ժամանակահատվածում տնօրենի կողմից յուրացվել է 6.365 հազար դրամ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՊՈԱԿ-ում 1-ին կարգի ագրոքիմիկոս ձևակերպված, բայց իրականում 2015 և 2016 թվականներին պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնած մի աշխատակցի շուրջ 700 հազար դրամ աշխատավարձը յուրացնելու մասին:

Իսկ 2014 թ. փետրվարից նոյեմբեր հանրապետությունից բացակայած մեկ այլ մասնագետի փոխարեն աշխատել է ՊՈԱԿ-ում բանվորուհի ձևակերպված աշխատակիցը, որի վերաբերյալ աշխատավարձի ցուցակ են մտցվել ակնհայտ խեղաթյուրված տվյալներ, և նա ստացել է երկրից բացակայող աշխատակցի 10 ամսվա աշխատավարձը, ինչի հետևանքով ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից վատնելու եղանակով պետությանը պատճառվել է 742 հազար դրամի վնաս:

Ընդհանուր առմամբ, «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վաչագան Դավթյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 9.571.850 դրամի նյութական վնաս:
Դեպքի առթիվ սեպտեմբերի 20-ին ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում