Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը գերդրամատիկ պայքարում հաղթեց ֆրանսիացի Վաշյե-Լագրավին:
Դասական, արագ և բլից շախմատի պարտիաներից հետո հաշիվը հավասար էր: Ոչ-ոքի ավարտվեց նաև արմագեդոն շախմատի 2 պարտիաները: Վերջին վճռորոշ արմագեդոն պարտիայում Արոնյանը 78-րդ քայլում ստիպեց հանձնվել մրցակցին:
Նշենք, որ ոչ-ոքիի դեպքում եզրափակիչ ֆուրս կգար ֆրանսիացի գրոսմայստերը: Արոնյանը նվաճեց նաև աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք:
Աշխարհի գավաթը Արոնյանը կվիճարկի չինացի Դին Լիրենի հետ: