Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Օտար լեզվի իմացության կապը Հայաստանի տնտեսության ու անկախության հետ. ԻՔՄ

Տարիների ընթացքում ռուսաստանյան պաշտոնյաները Հայաստանին կոչ էին անում պաշտոնական կարգավիճակ տալ ռուսաց լեզվին: Վերջինը Ռուսաստանի Դաշնության պետական դումմայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն էր, ով բացահայտ կերպով հայտարարեց, որ հայաստանցի վարորդները Ռուսաստանում խնդիրներ կունենան այնքան ժամանակ, քանի դեռ ռուսերենը Հայաստանում չունի կարգավիճակ:

Իսկ ահա բոլորովին վերջերս Հայաստանի կառավարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասընթացները խորացնելու հայեցակարգ: Փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է դա հիմնավոր և ու՞մ է շահավետ:

Իրավիճակը

Աշխարհում ամենատարածված լեզուն անգլերենն է: Դրան հաջորդում են չինարենը, ապա իսպաներենը և արաբերենը: Ռուսերենը ցուցակում 7-րդն է: Ավելին, նշենք, որ համաշարհային տնտեսության 30 տոկոսը անգլերեն իմացող բնակչությունն է ապահովում, իսկ ռուսալեզու բնակչությունը ապհովում է մոտ 10 անգամ ավելի քիչ ՀՆԱ: Համացանցում կայքերի 51,3 տոկոսը անգլերեն է, 6,7 տոկոսը՝ ռուսերեն:

Հայաստանի բնակչության ընդամենը չնչին տոկոսի մայրենի լեզուն է ռուսերենը, ինչի արդյունքում ռուսերենին կարգավիճակ տալու հիմքերը բացակայում են: Անգամ եզդիերենը մայրենի լեզու համարողների թիվը 3 անգամ ավել է, քան ռուսերենինը: Արդ, եթե Հայաստանում պետք է լինի երկրորդ պետական լեզու, ապա ավելի շուտ դա կլինի եզդիերենն է և ոչ ռուսերենը:

Արդյունքում, Հայասատանը Եվրասիական տնտեսական միության միակ երկրին է, որտեղ ռուսերենը չունի պետական որևէ կարգավիճակ: Հայաստանյան դպրոցներում ռուսերենը ավելի խորացված է ուսումնասիրվում, քան անգլերենը: Արդյունքում հայաստանցիների 94 տոկոսը տիրապետում է տարրական ռուսերենի և ընդամենը 40 տոկոսը՝ տարրական անգլերենի:

Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի դասընթացները խորացնելու հայեցակարգը, բնականաբար, էլ ավելի կխորացնի ռուսերենի՝ որպես երկրորդ լեզու իմացության մակարդակը:

Ձեռնատու չի Հայաստանին

Գաղտնիք չէ, որ բնակչության կողմից այս կամ այն լեզվի իմացությունը որոշիչ դեր է խաղում տնտեսության և աշխատաշուկայի զարգացման ուղղության հարցում: Դա առավել շոշափելի է աշխատանքային միգրացիայի հարցում, երբ մարդիկ արտագնա աշխատանքների են մեկնում այն երկրներ, որտեղ կարող են աշխատել իրենց իմացած լեզուներով:

Ինչը շատ ցայտուն երևում է Հայաստանի պարագայում (և օրինակով): Հայաստանցիները առավելապես արտագնա աշխատանքի են գնում Ռուսատան և Ոիկրաինա, բայց շատ քիչ է աշխատանքային միգրացիան դեպի Լեհաստան, որտեղ անհամեմատ ավելի լավ պայմաններ են աշխատանքի համար (բարձր աշխատավարձ, աշխատանքային իրավունքներ և այլն), այնինչ Լեհաստանը բավականին միջոցներ է ձեռք առնում Հայաստանից աշխատողների հրավիրելու համար (պետական քաղաքականության մակարդակով): Եվ այս երևույթի պատճառը բացառապես այն է, որ Լեհաստանում գրեթե  չեն տիրապետում ռուսերենին, իսկ Հայաստանի աշխատանքային միգրանտները գրեթե չեն տիրապետում անգլերենին: Նույն պնդումը կիրառելի է նաև դեպի Պարսից ծոցի երկրներ Հայաստանից աշխատանքային միգրանտների սակավության մասով:

Այլ կերպ ասած, Հայաստանից աշխատանքային միգրանտները ստիպված գնում են Ռուսաստան, ուր գերակշռապես աշխատում են առանց իրավունքների և ոչ բարձր աշխատավարձերով, քանի որ ավելի լավ աշխատաշուկաների լեզուներին չեն տիրապետում:

Անգլերենի, արաբերենի և մի շարք այլ լեզուներին տիրապետելու դեպքում հայաստանցի աշխատանքային միգրանտները կկարողանային զգալիորեն ավելի լավ արտագնա աշխատանք գտնել, ունենալ պաշտպանված աշխատանքային իրավունքներ և ավելի լավ աշխատավարձ: Սակայն հայաստանցիների ընդամենը 16 տոկոսն է անգլերեն խոսում գոնե միջին մակարդակի: Այդ 16 տոկոսը գերակշռապես Հայաստանում էլ է ապահովված լավ աշխատանքով:

Ավելին, հարկ է նկատել, որ Հայաստանում անգլերենի իմացության զարգացումը կհեշտացնի անգլերենի տարածմամբ երկրների հետ տնտեսական կապերի զարգացումը: Իսկ դրանք տասնյակ ավելի մեծ շուկաներ են, քան ռուսախոսներինը:  Եվ անգամ այս պահմաններում Հայաստանից արտահանման ընդամնեը 30 տոկոսն է գնում դեպի այնպիսի երկրներ, ուր ռուսերենը գերակշռում է անգլերենին:

Ձեռնատու է Ռուսաստանին

Այս իրավիճակը ձեռնատու է Ռուսաստանին միանգամից երկու պատճառով: Նախ, քանի դեռ Հայաստանի բնակչության հիմնական մասը բացի ռուսերենից այլ օտար լեզվի չի տիրապետում, Ռուսաստանը լինելու է մեր հիմնական աշխատանքային միգրացիայի ուղղությունը: Եվ ինչպես ցանկացած այլ մեծ տնտեսություն, Ռուսաստանը ևս ունի աշխատանքային միգրանտներ ընդունելու կարիք: Իսկ հայաստանցի աշխատանքային միգրանտները ունեն բազմաթիվ առավելություններ այլ երկրներից ժամանածների համեմատ (կրթվածություն, ահաբեկչական վտանգի բացակայություն և այլն):

Սակայն Ռուսաստանը ոչ միայն տնտեսական շահով է առաջնորդվում: Քանի դեռ Ռուսաստանում աշխատում են հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիներ, որոնք պարբերաբար գումար են ուղարկում հայրենիք, պաշտոնական Երևանը չի կարող վարել Մոսկվայից ամբողջությամբ անկախ քաղաքականություն:  Հայաստանում միշտ կվախենանք, որ Կրեմլի համար անցանկալի քայլերի դեպքում Ռուսաստանում հայաստանցի աշխատանքային միգրանտների համար կարող են լրացուցիչ խնդիրներ ստեղծվել (ինչը նաև կհարվածի Հայաստանի տնտեսությանը): Աշխատանքային միգրացիայի ռուսաստանյան ուղղության մոնոպոլիան ապահովում է Ռուսաստանից Հայաստանի կախվածության որոշակի աստիճան:

Այլ կերպ ասած, եթե Հայաստանի բնակչությունը սկսի ռուսերենի չափ տիրապետել անգլերենի կամ թեկուզ արաբերենի, ապա մեր աշխատանքային միգարնտները կգնան դեպի այլ աշխատաշուկաներ, ինչը որոշակի վնաս կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը և էապես կնվազեցնի Ռուսաստանից Հայաստանի կախվածության աստիճանը:

Ավելին, եթե Հայաստանում նվազի ռուսերենի իմացությունը, ապա այստեղ կնվազի նաև ռուսական քարոզչության ազդեցությունը, ինչը հասկանալի պատճառներով ևս ձեռնատու չէ Կրեմլին:

Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում