ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշտամբել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլիթոնին այն բանում, որ նրանք Հյուսիսային Կորեային տրամադրել են միջուկային զենքի ստեղծման հնարավորություն։
«Լինելով պետքարտուղար՝ նա թույլ է տվել Հյուսիսային Կորեային հետազոտել և ստեղծել միջուկային զենք, այժմ խարդախ Հիլարին քննադատում է»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։
Քլինթոնը պետքարտուղար է եղել 2009-2013 թթ., Բարաք Օբամայի վարչակազմի տարիներին։
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից՝ Դոնալդ Թրամփը երեկ սպառնացել էր լիովին ոչնչացնել Հյուսիսային Կորեան, եթե այն սպառնա ԱՄՆ-ին։ Դրանից հետո, ելույթ ունենալով երեկոյան հեռուստաշոուներից մեկում, Հիլարին Թրամփի ելույթն անվանել էր «վտանգավոր» և ընդգծել, որ դիվանագիտությունը պետք է դառնա Կորեական թերակղզում լարվածության մեղմացման հիմնական միջոց։