Tuesday, 16 04 2024
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը

Տեր կանգնենք մեր անկախությանը. Մանվել Գրիգորյան

Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։

Այս մասին հայտնում են Երկրապահ կամավորական միության լրատվական ծառայությունից։

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ երկրապահ հայ ազգ.

Եռասերունդ Երկրապահ Կամավորականների միության, Հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ ՀՀ Անկախության օրվա առթիվ:

Անկախության ճանապարհին մենք միասնաբար հաղթահարեցինք լուրջ դժվարություններ, պաշտպանեցինք պետական սահմանները, ՀՀ և Արցախի ինքնուրույնությունը, ստեղծեցինք հզոր բանակ և շարունակում ենք կայացնել ու հզորացնել մեր պետականությունը: Սա մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որին տեր ենք մեր բոլոր սերունդներով և արժանապատվությամբ, որովհետև, ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում. «Անկախությունը մեզ համար բացարձակ արժեք է»:

Մեր ժողովուրդը դժվարությունների, մաքառումների և հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է իր որդիների կյանքի գնով պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը, կարող է ապահովել Արցախի անկախությունը:

Ազատության ու անկախության հաղթանակի դրոշը պարզած հայ ժողովուրդը մշտապես հավատով ու հույսով լցված պիտի նայի ապագային և միակամ ու միասնական շարժվի դեպի համահայկական նպատակների իրականացում՝ արժանվույն տեղ զբաղեցնելով քաղաքակիրթ մարդկության առաջատարների շարքում:

Անկախության օրը սրբազնագույն տոն է, մեր ազգային տոնացույցի ամենագլխավոր տոնն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով եռասերունդ երկրապահները, Հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականները միշտ պատրաստ են ու զգոն:

Միասնականության ամուր հավատով, հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի մենք պարտավոր ենք հաղթահարել նաև մեզ սպասող բոլոր մարտահրավերները և առաջ ընթանալ` ապագան վստահելով նոր սերնդին:

Անկախությունը յուրաքանչյուրիս ամենօրյա հոգատարության կարիքն ունի:
Տեր կանգնենք մեր անկախությանը, միասնաբար, ազգովի, ողջ ներուժով պահպանենք ձեռքբերածը, հզորացնենք մեր երկիրը և վստահաբար փոխանցենք նոր սերնդին: Մեզ համար կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլ նաև ձեռք բերածը պահպանելն ու նոր սերնդին փոխանցելը:

Երկրապահի, հայ առաքելական սուրբ եկեղեցու և պետական կառույցների համագործակցությունը, որն ամրագրվում է փոխըմբռնման հուշագրերով` ուղղված է այս վեհ առաքելությանը:

Մեր հզորությունը մեր միասնության մեջ է։

Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ աշխարհասփյուռ հայ ազգին, մեր զինված ուժերին՝ շարքայինից նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար, զոհված ազատամարտիկների հարազատներին, հայրենիքի պաշտպանության համար հերոս զավակներ ծնող մեր հերոս մայրերին, եռասերունդ երկրապահին, միշտ մարտունակ արցախահայությանը, ևս անգամ երկրի սահմաններում կանգնած հայ զինվորին, աշխարհասփյուռ հայ ժողովրդին և ցանկանում խաղաղություն ու անսպառ հավատ հարազատ պետության ու ապագայի հանդեպ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում