ՀՖՖ-ի կարգահական կոմիտեի հերթական նիստում բավական կոշտ որոշումներ են կայացվել ընդդեմ Երևանի «Արարատի»: Սեպտմբերի 17-ին տեղի ունեցած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղի ժամանակ «Արարատ» թիմի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը ոչ մարզական պահվածքի համար 2 տարով զրկվել է ծառայողական պարտականություններից:
Բացի այս, Անդրեասյանի մեղքով խաղն անավարտ մնալու համար «Արարատ» թիմին տեխնիկական պարտություն է գրանցել և 250000 դրամ տուգանք:
Հիշեցնենք, որ վերոնշյան անդիպման վերջնամասում «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը, այսպես ասած ջղայնացել էր հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի վրա՝ վստահ լինելով, որ վերջինս անտեղի դեղին քարտ է ցույց տվել Արգիշտի Պետրոսյանին: Սիմոնյանը պահանջել էր, որ Անդրեասյանը լքի մարզիչների համար նախատեսված տեխնիկական գոտին՝ պնդելով, որ հակառակ դեպքում չի վերսկսվի հանդիպումը: Անդրեասյանը չէր հեռացել, և Սիմոնյանը խաղավարտից 2 րոպե շուտ հնչեցրել էր մրցավեճի վերջն ազդարարող սուլիչը: