Մեր հռչակած անկախությունը պետք է ոչ միայն պահենք, այլև զարգացնենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Անկախությունն ինքնին արժեք չէ, պետությունում պետք է ստեղծվեն զարգանալու պայմաններ։ Հայաստանի ժողովրդավարացումը դժվար է լինելու, մեր երկիրը գտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որ անկախության գաղափարը չեն ընկալում, մեր պայքարը հեշտ չի լինելու, բայց նման երիտասարդների հետ կարելի է անցնել այդ ճանապարհը»,-ասաց իրավապաշտպանը: