Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Գորիսի դպրոցներում 40-ից ավելի երեխա է թունավորվել

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մի քանի օր է՝ Գորիս քաղաքի մանկապարտեզներում և դպրոցներում սննդային թունավորման մասսայական դեպքեր են գրանցվում: 40-ից ավելի երեխա այս օրերին բուժում է ստանում Գորիսի բժշկական կենտրոնում: Առաջին դեպքը գրանցվել է դեռևս սեպտեմբերի 11-ին: Այսօր ևս թունավորման դեպք է գրանցվել: Գորիսի երրորդ դպրոցից մի քանի աշակերտ կրկին դիմել են Գորիսի բժշկական կենտրոն: Տեղեկությունը մեզ հետ զրույցւոմ հաստատեց նաև Գորիսի ԲԿ-ի մանկական բաժանմունքի վարիչը: Նրա խոսքով՝ երեխաները արդեն լավ են: Բոլորի վիճակը կայունացել է, և առաջիկա օրերին կղանքի երկրորդ անալիզի պատասխաններից կախված կսկսեն դուրս գրել երեխաներին: Բժշկուհին նշեց, որ երեխաներից երկուսի վիճակը շատ ծանր է եղել, բայց նրանք ևս արդեն լավ են: «Ընդհանուր 39 երեխա է դիմել, երկուսն էլ այսօր են դիմել»,- ասաց բժշկուհին:

Մանկական բաժանմունքի վարիչը հրաժարվեց նշել, թե կոնկրետ ինչից է առաջացել թունավորումը՝ նշելով, որ դա սանէպիդկայանի իրավասությունն է արդեն:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, երբ Գորիսի ԲԿ-են դիմել աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ 27 հիվանդ:

«Անմիջապես տեղում կատարվել է նմուշառում, անհրաժեշտ հետազոտություն է կատարվել մեր կողմից, այդ թվում՝ հակահամաճարակային միջոցառում է կազմակերպվել մեր կողմից: Հետազոտվել են և՛ հիվանդները, և՛ դպրոցում առկա սննդամթերքի կենսանմուշները, սննդի ու հիվանդների հետ կոնտակտ ունեցող անձանցից էլ ենք կենսանմուշներ վերցրել վարակի աղբյուրը պարզելու ահմար: Արդյունքում հայտնաբերվել է միևնույն տեսակի շիգելազոնե հարուցիչ: Այն հայտնաբերվել է 27 հիվանդներից 21-ի մոտ, դպրոցի սննդի հետ կապված աշխատակիցներից 2-ի մոտ, 14 կոնտակտավոր անձանցից 7-ի մոտ և դպրոցի 4 սննդատեսակներից 2-ում»,- նշեց տիկին Բակունցը՝ հավելելով, որ այդ հարուցիչը դեզինտերիա հիվանդության հարուցիչ է, սուր աղիքային վարակի մի տեսակ է, որը արտահայտվում է ջերմությամբ, սրտխառնոցով, փսխումով, լուծով, իսկ հիվանդները լինում են միջին ծանրության:

«Նոր դեպքեր պետք է որ չլինեն, քանի որ այդ սնունդը արդեն չկա»,- նշեց ՀՎԿԱԿ փոխտնօրենը՝ հավելելով, որ վերջին երկու դեպքը վերը նշված դեպքերի հետ համաճարակաբանական որեւէ կապ չունեն:

Նունե Բակունցը նշեց, որ տվյալ դեպքում Գորիսի դպրոցում սուր աղիքային վարակի պատճառը եղել է սնունդը: Աղիքային վարակի հարուցիչը հայտնաբերվել է աղցանի մի տեսակում և կարտոֆիլի խյուսի մեջ: Վարակվածները 1-4-րդ դասարանի երեխաներ են եղել:

Թեև Գորիսի ԲԿ-ից մեզ ասել էին, որ այսօր ևս երկու երեխա Գորիսի երրորդ դպրոցից նույն ախտանշաններով դիմել է հիվանդանոց, սակայն Նունե Բակունցը նշեց, որ նոր դեպքեր չկան՝ չնայած կարող է մարդկանց մոտ գաղտնի շրջան լինել և հետո դրսևորվել:

«Նոր դեպքեր պետք է որ չլինեն, քանի որ այդ սնունդը արդեն չկա»,- նշեց ՀՎԿԱԿ փոխտնօրենը:

Ուշագրավ է, որ մեկ շաբաթից ավելի է՝ Գորիսում այս վիճակն է, սակայն պատկան մարմիններից՝ նախարարությունից, սննդի անվտանգության պետական ծառայությունից, որևէ տեղեկություն այդ մասին չի տարածվել, երեխաների վիճակի մասին որևէ ինֆորմացիա չի տրամադրվել: Փոխարենը փորձ է արվել ամեն բան խնամքով թաքցնել: Սակայն հաջորդիվ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետք է որ պատասխանի, թե ինչպես է դեզինտերիայի հարուցիչը հայտնվել դպրոցականների սննդի մեջ ու կարծես թե դեռ կա ու շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում