Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երևանը փոխում է ղարաբաղյան աշխատանքի սլաքը

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ դա ոչ միայն իր կարծիքն է, այլև համայն հայության, և ինքն այդ առումով կրում է Հայաստան-Սփյուռք համաժողովի ուղերձը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից այդ հայտարարության մեջ անկասկած ուշագրավ է, որ Հայաստանը բարձր մակարդակով հնչեցնում է ինքնորոշման իրավունքի խնդիրը, սակայն միևնույն ժամանակ Երևանի պարագայում դա ամենևին նոր չէ: Նոր է թերևս այլ բան՝ համահայկական ուղերձի արձանագրումը ՄԱԿ-ի ամբիոնից, Գլխավոր ասամբլեայի առաջ: Այդպիսով Երևանը փաստացի միջազգային սուբյեկտություն է տալիս համաշխարհային հայկական գործոնին, միջազգային կարևոր հարթակում արձանագրում դրա գոյությունն ու հայկական պետականության գործիքակազմում դրա առկայությունը: Սարգսյանի ելույթում Ղարաբաղյան խնդրի մասով կարևորագույն առանցքը հենց այդ արձանագրումն է, ինչն աննախադեպ է:

Այն, որ Հայաստանի քաղաքականությունն իր գործիքակազմում անկասկած ներառել է համահայկական գործոնը, հայկական Սփյուռքը, լոբբիստական կազմակերպությունները՝ անկասկած գաղտնիք չէ, նորություն չէ, և այդ մասին գիտեն բոլոր միջազգային սուբյեկտները, որոնք կազմավորում են միջազգային քաղաքականության հիմնական գործընթացները: Ավելին, այդ սուբյեկտները հաճախ իրենք են աշխատում հայկական կազմակերպությունների հետ, ունենում տարբեր շփումներ: Տվյալ պարագայում առանձնահատկությունն այն է, որ Երևանը Ղարաբաղյան խնդրում իր դիրքորոշումը, այն է՝ ինքնորոշման իրավունքի կենսականությունը, հետևաբար դրանից աննահանջությունը, արձանագրում է համայն հայության անունից: Իսկ դա գործնականում նոր «մասշտաբ» է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում աշխարհի հետ հարաբերվելու իմաստով: Այսինքն՝ Երևանը կարգավիճակ է տալիս հայկական գործոնին:

Ինչի կարող է հանգեցնել, այսպես ասած, նորամուծությունը՝ դժվար է ասել, սակայն աներկբա է, որ այդպիսով հայկական դիրքորոշումն իհարկե ստանում է առավել ամուր հիմք կամ հենք: Ընդ որում, ամուր ոչ միայն մասշտաբային կամ քանակային, այսպես ասած, բազային տեսանկյունից, այլ նաև այն, որ այդ մասշտաբը կամ քանակը ներկայացված է ոչ միայն հայկական պետական միջավայրում, այլև տարբեր պետություններում, տարբեր կարգավիճակներով:

Այլ կերպ ասած՝ նոր հայտով կամ պետական քաղաքականության նոր մասշտաբի ձևակերպումով Երևանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից ամրագրում է Ղարաբաղյան խնդրում նոր առաջնահերթություն իր համար, որի իմաստը այն է, որ Երևանն այսպիսով Ղարաբաղյան խնդրում իր դիվանագիտության հիմնական ուղղություն դիտարկում է ոչ թե հակամարտության մյուս կողմը, բանակցային, այսպես ասած, սուբյեկտ դիտարկում է ոչ թե Ադրբեջանին, այլ այն տերությունները, որտեղ ներկայացված է համահայկական ռեսուրսը:

Ադրբեջանի ուղղությամբ, ենթադրաբար, պետք է արտահայտվի արդեն նոր վեկտորներով աշխատանքի արդյունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում