«Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովը միտված է նրան, որ աշխարհը տեսնի հայերի միասնությունը: Համաժողովի փակման լիագումար նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Այսպիսի խոշոր համաժողովում ամփոփում են եղածը և գաղափարներ են առաջարկում: Այստեղ գործնական քայլեր չեն արվում, քանի որ դրանք ժամանակի ընթացքում են լինում: Սա քաղաքական հնչեղության, ծանոթություններ հաստատելու մասին է: Մենք ուզում ենք երիտասարդությանը ցույց տալ հայոց պետության շուրջ հայկական Սփյուռքի համախմբումը»,-հստակեցրեց Սփյուռքի նախարարը: