Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Պետգնումների մրցույթներում հաղթող ընկերությունների մեծ մասն ինչու է գրանցվում Արցախում

Վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 19-ին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել էր, թե Հայաստանի կառավարությունը զրո տոկոս հանդուրժողականություն է հայտարարել կոռուպցիայի նկատմամբ: Նրա խոսքով՝ իշխանություններն աշխատում են պետական պաշտոնյայի կերպարի վրա, որը պետք է աշխատի հանուն քաղաքացիների շահերի՝ ձեռնարկատերերի, թոշակառուների, զինվորականների և ընդհանրապես՝ հասարակության բոլոր շերտերի:

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 26-ին կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը: Կառավարության հաղորդագրության համաձայն՝ «նիստի ընթացքում անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները ներկայացրել են Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության, կրթության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագրերը»: «Կ. Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության, առողջապահության նախարարներին, ՊԵԿ նախագահին և Ոստիկանության պետին հանձնարարել է մինչև սեպտեմբերի 20-ը քննարկել ներկայացված բոլոր դիտողությունները, անհրաժեշտության դեպքում լրամշակել նախագծերը՝ համագործակցելով փորձագետների հետ, և լրամշակված տարբերակը ներկայացնել կառավարության աշխատակազմ»,- նշված է այդ հաղորդագրության մեջ:

Այդ նիստին մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու անկախ փորձագետներ: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը, օրինակ, նիստից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե «ինձ այլևս նման անարդյունավետ հակակոռուպցիոն նիստերին մասնակցելիս չեք տեսնի»: Մեզ հետ զրույցում արդեն տնտեսագետը մանրամասնեց, թե շաբաթ օրով քննարկման են հրավիրում, որևէ հարցի լուծում չեն տալիս և բոլոր հարցերը տեղափոխում են հաջորդ քննարկմանը: «Այդպես մենք ժամանակ ենք կորցնում և խնդիր չենք լուծում: Ինչ հարց բարձրացվում է, ասում են՝ այս պահին լուծված չէ, ընթացքում է, կանենք»,- եզրակացնում է տնտեսագետը:

Բայց չէ՞ որ վարչապետն այդ օրվա հանձնարարականներից հետո երեկ էլ Սփյուռքի ներկայացուցիչների առաջ էր հայտարարել, թե կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ենք ցուցաբերում:

«Մեզ մոտ կամայական պետական չինովնիկ ինչ ուզում՝ հայտարարում է, և որևէ անգամ իր հայտարարությունների համար պատասխանատվություն չի կրում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ հայտարարում էր, որ ջրի սակագնի փոփոխության դեպքում հաջորդ անգամ անպայման կգաք նվազման քննարկմանը: Բայց հիմա արդեն պարզ է, որ սակագինը միշտ բարձրացնելու երկարաժամկետ սցենար կա»,- նկատում է տնտեսագետը:

Նշենք, որ կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը նոր երևույթ չէ, այն ստեղծվել է նախկին վարչապետերի օրոք, իսկ Կ. Կարապետյանը հաջորդականորեն ժառանգել է այդ կառույցը և հավանաբար պատկերացնում է, թե ինքն է հենց այն վարչապետը, ով Հայաստանում արմատախիլ կանի կոռուպցիան: Եվ կառավարական այդ հանձնաժողովը գոնե Կ. Կարապետյանի պաշտոնավարման այս մեկ տարում մի քանի հանդիպում է անցկացրել, բայց դեռ գոնե փաստաթղթային տեսքով որևէ ձեռքբերում չի ունեցել: Ճիշտ է, անցած մեկ տարում կառավարությունն Ազգային ժողով ուղարկեց մի քանի՝ կոռուպցիայի դեմ անկախ մարմնի ստեղծման, ազդարարի ինստիտուտի ներդրման, ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագծերը, որոնք ընդունվեցին, բայց դրանք մշակվել էին դեռևս Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք:

Իսկ Ա. Մանուկյանը կոռուպցիայի դեմ պայքարելու համար հորդորում է շատ հեռուն չգնալ, պետք է ընդամենը հետևել Վերահսկիչ պալատի հաշվետվություններին, դրանցում առկա չարաշահումների վերաբերյալ փաստերին ընթացք տալ: «Հիմա մենք փորձում ենք օրենսդրական կոսմետիկ փոփոխություններ անել, բայց ՀՀ բոլոր խնդիրների թնջուկը գտնվում է իրավակիրառ դաշտում: Մեր օրենքները, կարելի է ասել, եվրոպական չափանիշներին բավարարում են: Այսինքն՝ օրենսդրությունը չէ խնդիրը: Պրակտիկ առումով մենք չենք տեսնում կոռուպցիայի հետևում կանգնած մարդկանց պատժում: Ճիշտ է, կոռուպցիայի դեմ պայքարում օրենսդրական փոփոխությունն անհրաժեշտ է, բայց բնավ բավարար չէ: Պետք է պատժելիություն լինի: Այ, դա չենք նկատում»,- ասում է Ա. Մանուկյանը:

Տնտեսագետը ուշադրություն է հրավիրում նաև մեր կառավարման համակարգում սկիզբ առած այնպիսի արատավոր երևույթի վրա, ինչպիսին է բացահայտումից խուսափելու համար ընկերության՝ Լեռնային Ղարաբաղում գրանցելու հանգամանքը: Ա. Մանուկյանը բարձրաձայնում է, որ գրեթե «բոլոր ակուլա ֆիրմաները», որոնք հաղթում են պետական գնումների մրցույթներում, գրանցված էն Արցախում: Եվ երբ փորձում ենք կառավարության e-register էլեկտրոնային ռեգիստրից ճշտել, թե ովքեր են անընդհատ հաղթանակ տոնող ու պետական բյուջեի հաշվին հարստացող ընկերությունների սեփականատերերը, ապա էլեկտրոնային այդ ռեգիստրում չենք գտնում այդ ընկերությունների կամ դրանց սեփականատերերի վերաբերյալ որևէ նշում: Փաստորեն պատճառներից մեկն էլ այն է, որ դրանք ՀՀ-ում չեն գրանցված: Իսկ այդ երևույթը կոռուպցիայի տեսակներից մեկն է:

«Դա պակաս արտոնություն չէ: Ես առաջարկել եմ, որ Հայաստանի և Արցախի միասնական համակարգ ստեղծվի, բայց դեռ արձագանքներ չկան: Իսկ որպեսզի Արցախում մենք ինչ-որ ընկերության վերաբերյալ նման տեղեկություն ստանանք, ապա պետք է գնանք այնտեղ, վճարենք 3000 դրամ և ևս 200 դրամ՝ սպասարկման համար»,- ասում է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում