Երևանում սեպտեմբերի 20-ին իր աշխատանքն ավարտեց Հայաստան–Սփյուռք 6-րդ համաժողովը։ Եռօրյա համաժողովի արդյունքում ընդունվել է ամփոփ հայտարարություն։Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Ականատես եղանք թե լիագումար, թե թեմատիկ նիստերի, կլոր սեղանների անցկացմանը: Համահայկական խորհրդի քննարկման աշխատանքը շատ հետաքրքիր էր, եւ գործընթացը սկսված է: Երկրորդ գլխավոր հարցն այն էր, համաժողովի ընթացքում հնչեցին տարբեր արտահայտություններ խոսքեր, թե ինչպես անենք, որ կարողանանք օգնել Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպիսի քայլեր ձեռնարկենք ցեղասպանությունների դատապարտման եւ վերացման ուղղությամբ աշխատանքներն առաջ տանելու համար, հայապահպանության խնդիրները բարձրաձայնվեցին: Կարեւոր ուղղություն էր «Ազգ-բանակ»-ի քննարկումները՝ ուղղված մեր ռազմատեխնիկական խնդիրներին, Արցախի պաշտպանությանը: Համաժողովում էական էր նաեւ մշակութային հատվածը»,-եզրափակեց Հրանուշ Հակոբյանը: