ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին, թե ի՞նչ է Հայաստանին տվել ԵՏՄ-ն, որ չի կարող տալ ԵՄ-ն։
Ի պատասխան՝ Բաբլոյանն ասաց. «Այն ամենը, ինչ դուք տեսնում եք մեր զարգացման մեջ։ Է՛լ ավելի զարգացնելու ենք մեր հարաբերությունները և՛ ԵՏՄ-ի, և՛ աշխարհի տարբեր երկրների հետ»:
Հարցին՝ երեկ Սերժ Սարգսյանը, կարծես թե, վերջնաժամկետ տվեց Թուրքիային՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, ի՞նչ է սպասվում, նա այսպես պատասխանեց. «Այո, շատ ճիշտ արեց, որովհետև մենք ունենք մեր արժանապատվությունը և մեր հստակ մոտեցումներն այդ հարցի շուրջ»: