Instagram-ում նորածին Օլիմպիա Օհանյանի էջին մոտ մեկ շաբաթում բաժանորդագրվել է ավելի քան 50 հազար օգտատեր։ Օլիմպիայի էջը բացվել է սեպտեմբերի 15-ին։ Նրա մայրը հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն է, հայրը՝ ծագումով հայ, ամերիկացի ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանը։
Երեխան իր ժողովրդականությամբ զարմացրել է հայտնի ծնողներին։ Եթե Սերենա Ուիլյամսի Instagram-ի էջին ստեղծման առաջին ամսում բաժանորդագրվել է 100 հազար մարդ, ապա փոքրիկը 4 օրում արդեն 50 հազար հետևորդ ունի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոր ձեռքերին քնած Օլիմպիայի առաջին լուսանկարը հրապարակումից հետո մեկ ժամում հավաքել է ավելի քան 200 հազար լայք։
Փոքրիկը ծնվել է սեպտեմբերի 1-ին, Ֆլորիդայի Ուեսթ-Փալմ-Բիչ քաղաքի հիվանդանոցում։