«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին մասնավոր պաշտպանները չեն ներկայանում: Փաստաբանները դատարանի դիմաց հայտարարել են այս գործով գործադուլ սկսելու մասին: Փաստաբաների գործադուլի պատճառն այն է, որ փաստաբաններ Արայիկ Պապիկյանին և Մուշեղ Շուշանյանին կարգադրիչները դարձյալ չեն թույլատրել մտնել նիստերի դահլիճ: