«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիան, որը վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել է սիրիական Ռաքքա քաղաքի տարածքի 80 տոկոսը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հայտարարությանը։
Հաղորդվում է, որ կոալիցիայի ուժերը ԴԱԻՇ-ի ծայրահեղականների դեմ նոր ճակատ են բացել Ռաքքայի հյուսիսային ծայրամասում։ «Սիրիայի դեմոկրատական ուժերում» այդ գործողությունը բնութագրել են որպես «Եփրատի ցասում» գործողության եզրափակիչ փուլերի նշան։
«Սիրիայի դեմոկրատական ուժերն» ամերիկյան ավիացիայի աջակցությամբ Ռաքքայի ազատագրման գործողությունը սկսել էին 2016 թվականի նոյեմբերի 6-ին։ Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անվանումը։