Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

«Ելք»-ը պնդում է՝ պաշտոնապես հրավեր չի ստացել. Վերջին օրը աղմուկից հետո բանավոր են հրավիրել

Ինչպես հայտնի է, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հրավիրված չէին, ինչը «Ելք»-ի ներկայացուցիչներին առիթ տվեց հայտարարելու, որ համաժողովը ոչ թե համահայկական է, այլ ընդամենը իշխանական:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, երեկ արձագանքել էր «Ելք»-ին հրավեր չուղարկելու թեմային և նշել էր, որ հակառակը՝ իրենց հրավեր ուղարկվել է: «Ես ճշտել եմ՝ համապատասխան գերատեսչության կողմից հրավերն ուղարկվել է «Ելք» դաշինքին, և ինձ Ազգային ժողովի աշխատակազմը զեկուցել է, որ սեպտեմբերի 15-ին հրավերը հանձնվել է խմբակցությանը», – հայտարարել է Վահրամ Բաղդասարյանը:

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պնդեց, որ իրենք պաշտոնապես գրավոր հրավեր չեն ստացել: Պարզապես վերջին օրը, երբ «Ելք»-ի տարբեր անդամներ բարձրաձայնել են, որ հրավեր չեն ստացել, բանավոր կերպով, զանգ է եղել, և տեղեկացրել են, որ հրավիրված են բոլոր խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները, ԱԺ նախագահը, փոխնախագահները և ՀՀԿ գործադիր մարմնի ողջ կազմը:

«Բանավոր հրավերին արդեն մենք չենք արձագանքել: Փաստացի մենք ունենք ՀՀԿ գործադիր մարմին-Սփյուռք հանդիպում, որին հրավիրված էին պետական մարմնի որոշ ղեկավարներ: «Ելք»-ը երեք կուսակցությունների դաշինք է, և տրամաբանական կլիներ, որ ամեն կուսակցությունից ներկայացուցիչ հրավիրվեր, ելույթ լիներ օրակարգով, որպեսզի «Ելք»-ը կարողանար նաև իր մոտեցումները ներկայացնել Հայաստանի զարգացման, Հայաստան-Սփյուռք համագործակցության հետ կապված»,- ասաց Գորգիսյանը՝ հավելելով. «Միևնույն ժամանակ մենք ունենք Թուրքիայից հրավիրված պատգամավոր, որը այնտեղ հալածվում է այլակարծության համար: Հիմա փաստորեն նրան հրավիրել են Հայաստան՝ սատար կանգնելու նրա գործունեությանը, բայց փաստացի Հայաստանում ունենք մի վիճակ, երբ փակվում են ՀՀԿ-ից տարբերվող կարծիք ունեցողների բոլոր ճանապարհները»:

Գորգիսյանը նշեց, որ համաժողովի հրավիրյալներից, ելույթներից դատելով՝ իրենք մնում են այն կարծիքին, որ դա իշխանության PR-ի համար կազմակերպված միջոցառում էր, բայց միևնույն ժամանակ եղան սփյուռքահայեր, ովքեր իրենց հստակ վերաբերմունքը հայտնեցին Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ քնելով Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ, քննադատելով Հայաստանում ստեղծված անիրավ մթնոլորտը:

«Սփյուռքը փաստացի վաղուց կորցրել է վստահությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, և գործնական որևէ քայլ Հայաստանի իշխանությունները չեն արել այդ վստահությունը վերականգնելու ուղղությամբ: Պարզապես հերթական անգամ հրավիրում են գալ Հայաստան, գումար ծախսել, ներդրում անել՝ փաստացի որևէ քայլ չանելով, ներդրումային մթնոլորտ չձևավորելով: Իշխանությունները անգամ ցույց չեն տալիս, որ ցանկանում են ինչ-որ բան փոխել»,- նշեց պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում