Ֆուտբոլի Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը հայտարարել է, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում իրենք ձախողվել են բարձրակարգ ֆուտբոլիստների սակավության պատճառով:
«Այսօր մենք հայերի չափ էլ չկանք: Հայաստանի ազգային հավաքականում ելույթ են 5-6 ֆուտբոլիստներ ովքեր խաղում են բարձրակարգ թիմերում և միջազգային հանդիպումների մեծ փորձ ունեն»,- նշել է Բորոդյուկը:
Հայաստանի ազգային հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Ղազախստանը 8-րդ տուրից հետո 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: