«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստին այսօր՝ փաստաբանները գործադուլ հայտարարելու մասին որոշում կայացրին:
Մինչ նիստը սկսելը, սակայն դատական կարգադրիչները նիստերի դահլիճ չթողեցին պաշտպաններ Արայիկ Պապիկյանին և Մուշեղ Շուշանյանին: Նրանք հրաժարվել են բացել պայուսակը և ստուգել գրպանները:
Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ այս գործով 11 պաշտպանները որոշել են չմասնակցել նիստին՝ պահանջելով վերջ դնել փաստաբանների խուզարկությանը:
Դատարանը 20 րոպե ընդմիջում է հայտարարվել: