Thursday, 18 04 2024
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Ինչպես Հայաստանը դարձնել 4-միլիոնանոց երկիր

Հայաստան-Սփյուռք 6-րդ խորհրդաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ հնչեցրեց 2040 թ. 4 մլն բնակչությամբ Հայաստան ունենալու խոստում-կանխատեսումը: Դահլիճում նստածներին այդ թիվը զավեշտալի է թվում, քանի որ նրանք, ովքեր եկել են Սփյուռքից, ականատեսն են հայաստանցիների անվերջանալի հոսքին, իսկ Հայաստանում մնացածները հետևում են, թե ինչպես են դատարկվում իրենց շենքերն ու փողոցները: Եթե Հայաստանի դատարկման այս տեմպը շարունակվի, ապա 23 տարի հետո Հայաստանում կարող է մնալ ընդամենը 400 հազար մարդ:

Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը նպատակ ունի Հայաստանում ստեղծել այնպիսի պայմաններ, որի դեպքում հեռացածների մեջ վերադառնալու ցանկություն կառաջանա, և արտագաղթը փոխարինվի ներգաղթով: Սա քիչ հավանական է, և դժվար թե ԱՄՆ, ԵՄ երկրներ և անգամ Ռուսաստանի Դաշնություն գնացած Հայաստանի քաղաքացիները ցանկանան հետ վերադառնալ: Առաջիկա տարիներին հնարավոր չէ Հայաստանում ստեղծել այնպիսի կենսամակարդակ, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արդարադատության, անվտանգության այնպիսի աստիճան, որը համեմատելի կլինի հիշյալ երկրների հետ: Մարդիկ բնակության վայր փոխելիս հաշվի են առնում հիշյալ հանգամանքները և Հայաստանից հեռանալիս էլ առաջնորդվել են հենց դրանցով: Հայաստանից հեռացածները չեն վերադառնա՝ եթե անգամ այն երկրներում, որտեղ նրանք հիմա ապաստան են գտել, կենսամակարդակի կտրուկ անկում տեղի ունենա, կամ այդ երկրները ներքաշվեն տարածաշրջանային կոնֆլիկտների ու պատերազմների մեջ: Սիրիահայերի վարքագիծը դրա լավագույն օրինակն է: Այնպես որ, Հայաստանից հեռացածներին վերադարձնել հնարավոր չի լինելու, և ընդհակառակը՝ մարդիկ շարունակելու են հեռանալ Հայաստանից:

Բայց եթե ԱՄՆ-ում կամ ԵՄ երկրներում ապրող հայերի համար Հայաստանը առաջիկա տարիներին չի կարող դիտվել որպես կյանքի համար գրավիչ միջավայր, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը ընդհանրապես չի կարող գրավիչ լինել որպես ապրելու և աշխատելու միջավայր: Հայաստանում տարեցտարի աճում է աշխատուժի պահանջարկը, և դա՝ չնայած բարձր գործազրկությանը: Տարբեր գործարարներ նշում են, որ չեն կարողանում գտնել աշխատողներ տեքստիլ արդյունաբերության ոլորտում, խոշոր ջերմոցային տնտեսությունների սեփականատերերը բողոքում են, որ իրենք տարեցտարի ավելի մեծ դժվարությամբ են կարողանում վարձու բանվորներ գտնել ու ստպված են բարձրացնել վճարվող աշխատավարձերը, ինչը ազդում է արտադրվող ապրանքի ինքնարժեքի վրա: Սպասարկման ոլորտում ևս աշխատուժի պահանջարկ կա. ռեստորաններին ու հյուրանոցներին չեն հերիքում հավաքարարներն ու աման լվացողները, տաքսի սերվիսները չեն կարողանում վարորդներ գտնել: Եվ այս միտումը գնալով խորանալու է, որովհետև գործազուրկները չեն ուզում կամ չեն կարող աշխատել ջրմատներում, նրանք հարգի չեն համարում հավաքարարի կամ աման լվացողի աշխատանքը, դրա դիմաց վճարվող աշխատավարձը բավարար չեն համարում նորմալ կյանքի համար:

Աշխատաշուկայում առկա դեֆիցիտը լրացնելու համար ավելի մեծ թվով գործարարներ են իրենց հայացքն ուղղում դեպի ասիական երկրներ, որտեղ կա որակյալ և ցածր վարձատրվող աշխատուժ: Հայաստանում արդեն աշխատում են Հնդկաստանից եկած հավաքարարներ, Տաջիկստանից բերված գուղատնտեսական ոլորտի բանվորներ, ֆիլիպինցի տնային աշխատողներ, կազինոներում աշխատում են Բելառուսից ու Ռուսաստանից եկած դիլերներ: Աճող տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունների տերերը արդեն կառավարությանը առաջարկում են արտոնյալ ռեժիմ սահմանել Բանգլադեշից բերված աշխատողների համար:

Եթե Հայաստանի կառավարությունը իսկապես կատարի իր խոստումը, և Հայաստանում իրականացվի թեկուզ 3 մլրդ դոլարի ներդրում, աշխատաշուկայում առկա պահանջարկի այնպիսի աճ է արձանագրվելու, որ առանց դրսի աշխատուժի ակտիվ ներգրավման հնարավոր չի լինելու ապահովել այդ ձեռնարկությունները բավարար աշխատուժով: Չի բացառվում, որ ներգաղթը խթանելու մասին օրենքի անհրաժեշտություն առաջանա, որը կվերաբերի բոլոր նրանց, ովքեր Հայաստանում աշխատելու և ապրելու ցանկություն կունենան:

Բանգլադեշում ամենածանր աշխատանք կատարող բանվորը վաստակում է օրական առավելագույնը 2 դոլար, ԱՄԷ-ում աշխատող հնդիկները վաստակում են լավագույն դեպքում օրական 10 դոլար, այն դեպքում երբ կատարում են ամենաբարդ շինարարական աշխատանքներ: Ի դեպ, ԱՄԷ-ը աշխատանքային միգրացիայի ամենատիպիկ օրինակն է. այդ երկրի բնակչությունը կազմում է 1 միլիոնից մի փոքր ավելի, մինչդեռ երկրում ապրում և աշխատում է ամենատարբեր հաշվարկներով՝ մոտ 5 միլիոն օտարերկրացի, հիմնականում Աֆղանստանից, Պակիստանից, Հնդկաստանից և Չինաստանից, նաև ԵՄ երկրներից: Հիմա ի՞նչ, ԱՄԷ-ը 1-միլիոնանո՞ց, թե՞ 6-միլիոնանոց երկիր է, թեև այդ երկիրը աշխատանքային միգրանտներին քաղաքացիություն չի շնորհում: Այդ ամենը տեղի է ունեցել վերջին 20-30 տարվա ընթացքում՝ շնորհիվ տնտեսական բուռն աճի:

Հայաստանի դեպքում սա միֆ է թվում, բայց բավարար է, որ երկրի տնտեսական կյանքում փոքր-ինչ աշխուժություն նկատվի, աշխատանքային միգրանտներն իրենք կհեղեղեն երկիրը, որովհետև նույն Բանգլադեշի բնակչության համար Հայաստանի առողջապահությունը, կրթությունը և սոցիալական ապահովության համակարգը անհամեմատ ավելի բարձր է իր բնակության երկրից: Նա ԵՄ չի կարող հասնել, բայց դրա փոխարեն՝ Հայաստան կարող է: Ժամանակին ամերիկյան հարավի լատիֆունդիստները բամբակ և ծխախոտ աճեցնելու համար Աֆրիկայից էին նեգր ստրուկներ ներմուծում աշխատող ձեռքի պակասը լրացնելու համար, այսօր ստեղծել են Գրին քարտի համակարգը, որը նույն նպատակին է ծառայում։ Ռուսաստանը տաջիկներ է ներմուծում փողոցների մաքրությունը ապահովելու համար և հայեր, ուկրաինացիներ ու մոլդովացիներ՝ շինարարության մեջ առկա աշխատուժի պահանջարկը լրացնելու համար:

Եթե մինչև 2040 թ. Հայաստանի տնտեսությունն այնպիսի աճի տեմպեր դրսևորի, որ Հայաստանում հավելյալ 2-2.5 մլն աշխատուժի պահանջարկ առաջանա, ապա մենք իսկապես կդառնանք 4 մլն բնակչությամբ երկիր, և Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը կլինի ոչ թե քարոզչական միֆ, այլ իրականություն: Ի դեպ, նա երբեք չի ասել, թե այդ 4 միլիոնն էլ պետք է հայեր լինեն:

Շատերը կարող են ասել, որ դա այլևս չի լինի Հայաստան, որովհետև օտարերկրացիները կամ ոչ հայերը ավելի շատ կլինեն հայերից: Բայց մի՞թե ԱՄՆ-ում սպիտակները փոքրամասնություն չեն, կամ Ռուսաստանում ռուսներն ավելի քիչ չեն մյուս ազգերից, ու չնայած դրան ԱՄՆ-ը չի դադարում լինել ամերիկացիներինը, իսկ Ռուսաստանը՝ ռուսներինը: Խելոք և ուժեղ ազգերը օգտագործում են ուրիշների աշխատուժը իրենց երկիրը կառուցելու համար, իսկ մեր նմանները ծառայում են որպես աշխատուժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում