Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Համաներման քողի տակ այլ խնդիրներ են լուծվում

«Ցավոք սրտի, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ մի քանի տարվա ընթացքում բազմակի համաներումներ են հայտարարվել և դրանով փորձել են լուծել ՔԿՀ-ներում  գերբնակեցման խնդիրը, այսինքն, որպեսզի համաներմամբ՝  գերբնակեցումը նվազի, բայց, եթե նորմալ գործեր մեր վաղաժամկետ ազատման ինստիտուտը, դատարանները բոլորին համատարած ազատազրկման որոշում չկայացնեին, այլև այլընտրանքային պատժատեսակներ կիրառեին, ապա մենք այդ գերբնակեցման խնդիրը չէինք ունենա։

Այնպես չէ, որ համաներման մասին նախապես  իրազեկում են, այլ դա ինչ-որ տեղ պետք է լինի անսպասելի, որովհետև եթե այս կամ այն անձը գիտի, որ համաներում է լինելու, ապա կմտածեն, որ  կարելի է օրինակ այսինչ բանն անել, քանի որ միևնույնն է համաներում է տարածվելու և իրենք կարող են ազատ արձակվել, այսինքն՝ համաներումը չպետք է նախապես հայտարարված լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը՝ անդրադառնալով համաներման «ինստիտուտին»։

Նկատենք նաև, որ մամուլում օրերս լուրեր էին շրջանառվում այն մասին, որ այս տարի  Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 21-ին, հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը համաներում չհայտարարի։

Ռոբերտ Ռևազյանի խոսքերով՝ համաներումն ինքնին  շատ մարդասիրական քայլ է, սակայն խնդիրն այստեղ կայանում է նրանում, թե դրանով ի՞նչ խնդիր են փորձում լուծել։

«Եթե ուզում են լուծել այն հարցը, որը պետք է լուծեին դատարանները՝ այլընտրանքային պատիժ նշանակելով կամ վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի հարցը, ապա համաներումը դրա համար լավ ինստիտուտ չէ,այսինքն՝ մենք սխալ մոտեցում ենք որդեգրում, եթե փորձում ենք համաներմամբ լուծել մյուս մարմինների  թերացումները,  իսկ եթե զուտ որպես մարդասիրական քայլ ենք դա դիտարկում, ապա շատ լավ, այդ դեպքում այն կարող է դրական երևույթ համարվել»,- ասաց Ռևազյանը։

Վերջինիս գնահատմամբ՝  Հայաստանում այսօր դատարաններն առավել հակված են ազատազրկում կիրառել, այլընտրանքային պատիժ կամ չեն կիրառում կամ շատ քիչ են կիրառում, իսկ վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովն էլ, ըստ էության սկսել է ձևական բնույթ կրել՝ համատարած մերժումներ են միայն․ ըստ վիճակագրության էլ՝ չնչին տոկոս կա վաղաժամկետ ազատ արձակվածների, ինչն էլ փաստաբանի  դիտարկմամբ՝ իր հերթին հանգեցնում է այլ խնդիրների։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում