ԵՄ-ում երբեք չեն խոսում երկրների ավերման մասին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հայտարարել էր, որ ԱՄՆ-ին ոչ մի այլ բան չի մնում, քան Հյուսիսային Կորեային ոչնչացնելը, եթե այն սպառնա ԱՄՆ-ին։
Մոգերինին, ելույթ ունենալով ԱՄՆ-ում՝ ԵՄ առաքելությունում միջոցառման ժամանակ, նշել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։